Ականավոր հայ ավիակոնստրուկտորը


Իր ապրած կյանքով ու գործունեությամբ Արտեմ Իվանի Միկոյանը մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն ժամանակակիցների կողմից£ Սերունդները նույնպես բարձր են գնահատում նրան ու նրա նման արժանի որդիներին£ Նրա գործի լավագույն գնահատանքներն են բազմաթիվ պարգևներն ու ջերմ գնահատականները£ ԽՍՀՄ սոցաշխատանքի կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների դոկտոր և գիտությունների ակադեմիայի թղթակից¬անդամ, «ՄԻԳ» արագասլաց ռեակտիվ ինքնաթիռների գործարանի տնօրեն և ԿԲ ղեկավար, Լենինի և պետական 6 մրցանակների դափնեկիր, գեներալ-գնդապետ£ Նրա կյանքի անցած ուղուց դասեր կարող են քաղել բոլորը£ Ա. Ի. Միկոյանը ծնվել է 1905 թ. հուլիսի 23¬ին (օգոստոսի 5¬ին) Ալավերդու շրջանի Սանահին գյուղում£ Դեռ 13 տարին չլրացած` զրկվել է հորից£ Բարեկամների օգնությամբ շարունակել է ուսումը Թիֆլիսում, աշխատել է գործարանում որպես խառատի օգնական, Դոնի-Ռոստովի «Կրասնի աքսայ» և Մոսկվայի «Դինամո» գործարաններում, միաժամանակ սովորել և ստացել է միջնակարգ մասնագիտական տեխնիկական կրթություն£ Ապա ընդունվել և ավարտել է Ն. Ժուկովսկու անվան ռազմա¬օդային ակադեմիայի ինժեներական ֆակուլտետն ու ամբողջությամբ նվիրվել իր երազած մասնագիտությանը` երազները դարձնելով իրականություն£ Աշխատանքը հայտնի ավիակոնստրուկտորներ Ն. Պոլիկարպովի, Մ. Գուրևիչի, Նիկոլայ Մատյուկի և ուրիշների հետ հմտացրել են ու ի հայտ բերել հետագա անելիքների ուղիները£ 1940 թ. փորձագետ-օդաչու Ա. Եկատովը օդ բարձրացրեց «ՄԻԳ-1», այնուհետև 1941 թ. «ՄԻԳ-2», իսկ 1942 թ. «ՄԻԳ-3», որոնք 1942-45 թթ. մղել են ահեղ օդային մարտեր ֆաշիզմի դեմ («Մի» երկու տառը Միկոյանի «Գ» տառը Գուրևիչի ազգանունների առաջին տառերն են)£ ՀՄՊ¬ից հետո 1946 թ. Արտեմ Միկոյանի անվան գործարանը և ԿԲ տվեց «ՄԻԳ-9», 1947 թ. ¬ «ՄԻԳ-15», 1948 թ.- «ՄԻԳ-17», որը փորձաստուգատեսներում դարձավ աշխարհի ամենալավ մարտական արագասլաց ինքնաթիռը` 1050 կմ/ժամ արագությամբ և 16.600 մ բարձրությամբ տվյալներով£ Ա. Միկոյանի ղեկավարությամբ արտադրվեցին «ՄԻԳ-19» և «ՄԻԳ-21», վերջինիս տվյալները ավելի տպավորիչ. արագությունը 2175 կմ/ժամ, բարձրությունը 17.800 մ, մարտական գործողության ռադիուսը 450-500 կմ, սպառազինությունը մինչև 2000 կգ (23 մմ երկփողանի հրետանի, ղեկավարվող ռեակտիվ արկեր, տարբեր տեսակի ռումբեր և անհրաժեշտ այլ սարքավորումներ)£ Հետագայում Ա. Միկոյանի անվան ստեղծագործական ԿԲ տվել է «ՄԻԳ-23» գրոհիչը, «ՄԻԳ-25» հետախույզը, «ՄԻԳ-29» բազմանշանակության և «ՄԻԳ-31» կործանիչ ինքնաթիռները` արդի օդային մարտերի պահանջներին համապատասխան£ Արտեմ Միկոյանը մահացել է 1970 թ. դեկտեմբերի 9¬ին, հուղարկավորված է Մոսկվայում£ Նրա անունով է կոչվում Մոսկվայի մեքենաշինական գործարանը£ Արժանի հայը պարգևատրվել է ժամանակի ամենաբարձր երեք Լենինի շքանշաններով, Կարմիր դրոշի մեկ, Կարմիր աստղի երկու, Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով, բազմաթիվ այլ մեդալներով, պարգևներով, կոչումներով£ Հանուն սերունդների ռազմահայրենասիրական ոգու բարձրացման առաջարկվում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանը, որն ունի բազմաթիվ ավանդույթներ հայրենիքի պաշտպանության գործում, անվանել Արտեմ Իվանի Միկոյանի անունով, կից հրապարակում կանգնեցնել վաղուց նախատեսված նրա հուշարձանը և այդ տարածքը դարձնել «Թանգարան բաց երկնքի տակ»£ Այստեղ են ՀՄՊ¬ում զոհվածների համալիր հուշարձանը և ղարաբաղյան պատերազմում զոհված 15 սպա օդաչուների խաչապատկեր հուշարձանը և ուշադրության արժանի այլ հետաքրքիր ուսումնանյու թական բազա£ Գնդապետ Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ Էրեբունի «Արմ-Աէրո» ՓԲԸ իրավաբան