ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


«Դրվագ»` ՀՀՇ համագումարից Լ. ՏԵՐ¬ՊԵՏՐՈՍՅԱՆ ¬ Ես ՀՀՇ¬ն կազմաքանդում եմ, որ նորից շինեմ£ ՀՀՇ¬ականներ ¬ 20 տարի շինվում ենք` հերիք ա էլի£ Լ. ՏԵՐ¬ՊԵՏՐՈՍՅԱՆ ¬ Չէ°, էս անգամ հիմնավոր եմ շինելու£ ՀՀՇ¬ականներ ¬ Որ ասում էինք` Աստված բեթարից պահի` էս նկատի ունեինք£ Փախե¯ք, Վանոն գալիս ա Ըստ որոշ աղբյուրների` Վանո Սիրադեղյանը նամակ է հղել իր համախոհներին, հետևյալ բովանդակությամբ. «Լևոնը լռեց 10 տարի, ղալաթ արեց, ուշացավ£ Ես փախուստի մեջ մնացի 10 տարի, ղալա°թ արեցի, ուշացա£ Բայց սպասեք, հեսա գալիս եմ»£ Արարատ Զուրաբյանը` Լ.Տեր¬Պետրոսյանին ՀՀՇ համագումարից հետո «Եռանկյունի» ¬ 2010 - Ուստա°, Վանոն «դաբրոն» չի տվել£ ՀԱԿ առաջնորդի խոհերը Չարենցի տողերով Եվ չարձակած ոչ մի նետ, անկումների սարսափից, Ես փախչում եմ ահա ետ ¬ ես նահանջում եմ նորից£ Եվ աչքերս, որոնց դեմ կանգնել է բիլ մի նկար, Նորից հառնում են դեպի ամբոխները խելագար£ Ուժը կնկա վրա է պատում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ոճով Բիլ Քլինթոնի մերձավորների հավաստմամբ, երբ Բիլը իմացել է, որ Դավութօղլուն իր կնոջ` Հիլարիի հետ բանակցելիս` ձեռքը խփել է սեղանին և գոռացել նրա վրա, այսպես է արձագանքել. «Հլա վզին նայեք, բա դրա վրա տղամարդու շնորհք կա՞£ Ախր ես դրան երկու մատով կխեղդեմ»£ Արմատականների դժգոհությունը Հաագայի դատարանից Բա էս միջազգային դատարան ա՞£ Ռ. Քոչարյանի դատապարտման դարակազմիկ գործը թողած, Կոսովոյի անկախության հարցն ա քննարկում£ Դա էլ ձախողվեց Կառավարությանը հաջողվել էր ստվերից հանել միայն հավերին, բայց նրանք էլ վերադարձան ստվեր£ Սիամական երկվորյակների նոր տարատեսակ Հերթական անգամ Միխելը զեղումների մեջ ընկավ, Բաթումում Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարելով` «Մեր երկրները նույն օրգանիզմի մասեր են, մեկը մյուսի շարունակությունն են և մեկը մյուսի վերջավորությունը»£ Մարդկային օրգանիզմի հետ զուգահեռելով կարելի է ենթադրել, որ վերնամասը` գլուխը, իրանը, թոքերը, լյարդը, փայծաղը կազմում է Վրաստանը, իսկ «վերջավորությունը»` ոտքերը, աճուկները, սեռական օրգանները, ընդհուպ հաստաղիքը և երիկամները Ադրբեջանն են£ Այսպես ծնվեց Ադրբեջան-Վրաստան կոնֆեդերացիայի միֆը Ըստ շրջանառվող լուրերի, երկու պարտված երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Միխելը փաթաթվել է Ալիևին և հեկեկալով ասել. «Ժողովրդական խոսք կա. մի տնից չենք, մի հալի ենք£ Իսկ ես կասեմ, ոչ միայն մի հալի ենք, այլև մի տնից ենք»£ Էրդողանի հոխորտանքը ՀՀ¬ի հետ սահմանի ժամանակավոր բացման առիթով ԱՄՆ¬ն էլ Եվրամիության հետ ՆԱՏՕ¬ի ձեռքը բռնած գա` ես սահման բացող չեմ£ Թուրքիա¬ՆԱՏՕ վեճը նույն սահմանի բացման կապակցությամբ «Ոսկե ցլիկը» ¬ 2010 ՆԱՏՕ ¬ Կբացե°ս£ ԹՈՒՐՔԻԱ ¬ Չե°մ բացի£ ՆԱՏՕ ¬ Ասում եմ` կբացե°ս£ ԹՈՒՐՔԻԱ ¬ Չե°մ բացի£ ՆԱՏՕ ¬ Աֆղանստանից եկած ահաբեկիչների առաջ կբացես, սեփական զորքերիս համար չես բացի՞… Ավետարան ՀԱԿ¬ի համար Ղարաբաղ կոմիտեն ծնեց ՀՀՇ¬ին, ՀՀՇ¬ն ծնեց ԱԺՄ¬ին, ԱԺՄ¬ն ծնեց ԱԺԴ¬ին ու ԱԺԿ¬ին, սրանք ծնեցին ՀԺԱՄ¬ին, ՀԺԱՄ¬ը ծնեց միջին հավեր, կներեք, միջին խավեր£ Տարբեր խավերի խառնարանը ծնեց ՀԱԿ¬ին, ՀԱԿ¬ը ծնելու փոխարեն անընդհատ վիժում է£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ