Գերմանիան չի ուզում փոխհատուցել


Հաագայում ՄԱԿ¬ի միջազգային դատարանը մերժել է Իտալիայի իշխանությունների գանգատն առ այն, որ Գերմանիան պետք է հատուցում վճարի Չիվիտելա գյուղի բնակչության ժառանգներին£ Այն մարդկանց, ում ծնողներին 1944¬ի ամռանը գնդակահարել են ֆաշիստները` պատժիչ գործողություններ իրականացնելիս (տեղեկացրել է DW-WORLD¬ը)£ Իսկ այդ ժամանակ` 1944 թ. հունիսի 29¬ին, «Հերման Գյորինգ» դիվիզիայի պարաշյուտիստների ստորաբաժանումը գրավել էր գյուղը. պատճառը իտալացի պարտիզանների կողմից գերմանացի 3 զինվորների սպանությունն էր£ Ի պատասխան` ֆաշիստները գնդակահարել էին 203 խաղաղ բնակիչների, որոնց թվում և կանանց ու երեխաների£ 2008¬ի նոյեմբերին Իտալիայի վճռաբեկ գերագույն դատարանը Գերմանիային պարտավորեցրել էր 1 միլիոն եվրո վճարել չիվիտելացի 2 սպանվածների 9 ազգականներին£ Գերմանական իշխանությունները մերժել են և հայց ներկայացրել Հաագայի միջազգային դատարան` վիճարկելով իտալական դատարանի որոշումը: Իտալիան էլ հակընդդեմ հայց է ներկայացրել, որը մերժվել է անցյալ շաբաթ£ Այդպիսով, ԳՖՀ¬ն մասնակի հաղթանակ է տարել` օգտվելով պետական անձեռնմխելիության միջազգային իրավունքի դրույթից£ Բեռլինյան կողմի փաստաբանը հայտարարել է, որ իրենց իշխանություններն Իտալիային արդեն վճարել են նացիստական հանցագործությունների դիմաց պատերազմական տուգանքները` 40 միլիարդ լիր` 1961 թ. Բոննի պայմանագրի համաձայն£ Իտալացիները, սակայն, պնդում են, որ պետական անձեռնմխելիությունն այս պարագայում չի կարող գործել, քանզի խոսքը մարդկության դեմ հանցագործության մասին է£