«Հանրությանն օգտակար ոսկե միջինը գտնել համատեղ»


Որ 2012¬ի խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են նախորդներից` արդեն իսկ ակնհայտ է£ Ու ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական հարթակի հիմնական դերակատարներն ավելի են կայացել£ Քաղուժերն այս անգամ չեն ապավինում նախընտրական 2-3¬ամսյա քարոզաշոուներին (հավանաբար քվեների առքուվաճառքն էլ մինչ հիմա ծանոթ սցենարով չի կարող կայանալ)£ Իրենց նախկին ու ապագա ընտրողների հետ հանդիպումներով կուսակցությունների ներկայացուցիչներն այսօրվանից են հիշեցնում իրենց գոյությունը` նաև փաստելով, որ պայքարն, իսկապես, լուրջ է լինելու£ Նախ, մարդիկ համոզվել են վերջապես, որ նախընտրական կաշառքով գնված սեփական ձայնն իրեն չի° ծառայելու£ Եվ, որ ամենակարևորն է` «հարգելի ընտրող» կոչումը չպետք է միայն 4-5 տարին մեկ իրեն «շնորհվի»£ Իսկ քաղաքական ասպարեզը հիմա առավել, քան երբևէ` կանխատեսելիության չափ հստակ է, ու կարծես թե անցնում է «բախտի բերմամբ, թե պատահմամբ»` զրոն միավոր ներկայացնելու ժամանակը£ Լավատեսության տենդով բռնկվելու վտանգն, իհարկե, ոչ մեկիս չի սպառնում, սակայն դրականի ամենաաղոտ նշույլն անգամ խոտոր ընթացքը գեթ փոքր¬ինչ շտկելու հույսեր է տալիս£ Կուսակցությունների անտրամաբանական «առատությունն» այլևս չի շփոթեցնում£ Յուրաքանչյուրն իր գործերով կայացավ կամ անգործությամբ խոտանվեց£ Եվ այս պարագայում մեր քաղուժերին չօգնեց անգամ իրենց հնամենիությունն ու առաջնորդների հեղինակությունը£ Ասպարեզում այն միավորներն են, որոնք լավ գործերով կամ նույնիսկ խառնակող աղմկարարությամբ միշտ հիշեցրել են իրենց գոյությունը` կայուն ընտրազանգված շահելով£ «Բարգավաճ Հայաստանն» այս առումով շահեկան դիրքերում է, ինչն ավելի է ամրապնդվում` զանգվածների հետ հանդիպումներով, երիտասարդության շրջանում տարվող աշխատանքներով և կուսակցության ղեկավարի` իրեն դիմողներին օգտակար լինելու պատրաստակամությամբ£ Ինչպես ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆՆ է ասում` - Ցանկացած կուսակցություն, որը հավակնում է լուրջ դերակատարում ունենալ քաղաքական դաշտում, ընտրությունների հաջորդ իսկ օրվանից պետք է պատրաստվի հաջորդ ընտրություն ներին£ Մենք 2007¬ից նախապատրաստվում ենք 2012¬ի խորհրդարանականին£ 2007¬ին նորաստեղծ ԲՀԿ¬ն առաջին անգամ էր մասնակցում ընտրություն կոչված քննությանը, սակայն փորձի պակասը չխանգարեց£ Ժողովուրդը վստահեց մեզ, ինչը պարտավորեցրեց արդարացնել կուսակցության հետ կապվող հույսերը£ Այս ընթացքում նաև որոշակի փորձ ենք կուտակել, անհրաժեշտ հետևություն ներ արել£ Հիմա շատ լրջորեն զբաղված ենք որակյալ կադրեր պատրաստելու խնդրով. քաղաքականությամբ պետք է զբաղվեն իրապես պատրաստված գաղափարակիրները, այլ ոչ` պատահական մարդիկ£ Գագիկ Ծառուկյանը հստակ խնդիր ու պահանջ է դրել` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համախմբվել իսկապես պատրաստված, կարող երիտասարդ ուժերի հետ£ Ապացույցներից մեկն էլ անցած շաբաթ Ծաղկաձորում ավարտված դասընթացներն էին, որ կազմակերպել էինք երիտասարդների համար£ Կարևորում ենք և ընտրական հանձնաժողովներում պատրաստված ներկայացուցիչներ ունենալու խնդիրը£ Դարձյալ չենք սպասելու նախընտրական լարված օրերին. առաջիկայում դասընթացներ կկազմակերպենք նաև նրանց համար, որպեսզի տիրապետեն Ընտրական օրենսգրքին ու ծանոթանան բոլոր այն նրբություններին, որոնց չիմացության արդյունքում կարող են տուժել մեր թեկնածուները£ Բոլոր ժամանակներում էլ մենք կարևորում ենք ժողովրդի կարծիքը, և պատահական չէ, որ հետաքրքրվում ենք սոցհարցումների արդյունքներով. ոչ թե ինքներս ենք անցկացնում կամ պատվիրում այդ հարցումները, այլ անկախ կազմակերպությունների կատարած ամփոփումներն ենք ընդունում որպես չափանիշ£ Եվ այդ արդյունքներով` ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում ԲՀԿ¬ն առաջատար է£ - Կարծում եմ` անհերքելի է, որ մեզանում առաջատարները կոալիցիոն գործընկերներ «Հանրապետականն» ու «Բարգավաճն» են£ Երկուսն էլ` իրենց գործնականությամբ ճանաչված£ Իշխանության ղեկը ստանձնած «Հանրապետականի» համար փոքր¬ինչ ավելի դժվար է, թերևս, որովհետև պետականության ամրապնդման փուլում անխուսափելի բոլոր դժվարությունների պատասխանատվությունը նա է կրում£ ԲՀԿ¬ի հանդեպ էլ մեկ այլ կարծրատիպ է ձևավորվել, որն առողջ քաղաքական միջավայրում շատ ավելի շահեկան կլիներ£ Խոսքս բարեգործությունների մասին է, ինչը չգնահատել չի կարելի£ Մինչդեռ մեզանում ձևավորված կարծրատիպով ոմանք այս երկու կուսակցություններին էլ դիմում կամ անդամակցում են շահադիտական մղումներով£ Գաղափարականություն կոչվածն այս պարագայում ձևական է դառնում£ Կուսակցության անդամների ու համակիրների շարքերում ավելի շատ գաղափարակիրներ համախմբելու ուղղությամբ, անշուշտ, նույնպես մտահոգ եք£ - Մասամբ համամիտ եմ ասվածի հետ£ Այո, ոմանց շահն է մղում դեպի «Բարգավաճ Հայաստան», որովհետև կուսակցության առաջնորդը նաև բարեգործ է£ Այո, Գագիկ Ծառուկյանը կայացած գործարար է, ով իր ֆինանսական միջոցներով փորձում է օգտակար լինել հանրությանը£ Սրանում արտառոց ոչինչ չկա. շատ լավ է£ Բայց չմոռանանք նաև ԲՀԿ հետևողականությունը` սկզբունքային շատ հարցերում£ Երբ կուսակցության ստեղծման առաջին իսկ օրերից ասվում էր, որ ԲՀԿ¬ն քաղաքացիական հանդուրժողականություն է քարոզելու, շատերը, թերա- հավատորեն էին վերաբերվում£ Սակայն տխրահռչակ Մարտի 1¬ից առաջ ու հետո մենք զգուշացնում էինք, որ չի կարելի բարիկադներ ստեղծել և միմյանց դեմ պայքարել£ Մարտի 1¬ից հետո միայն երևի ճիշտ ընկալվեց մեր հորդորը. միայն քաղաքական հանդուրժողականությամբ պետք է քննարկվեն բոլոր հարցերը` նույնիսկ պնդում էինք, որ չի կարելի ճնշել փոքր ու միջին ձեռներեցությունը. հետագայում Կառավարությունն էլ որդեգրեց այդ մոտեցումը£ Ի վերջո, Լեզվի մասին օրենքի առնչությամբ ԲՀԿ¬ն ի սկզբանե իր սկզբունքային դիրքորոշումը հայտնեց` որ օտարալեզու կրթահամակարգն ընդունելի կարող է լինել միայն ավագ դպրոցների համար£ Նաև հանրության աջակցությունը վայելող մեր այս տեսակետը, որպես պաշտոնական դիրքորոշում, մենք պնդել էինք նաև կոալիցիոն քննարկման ժամանակ£ Բարեբախտաբար ընտրվեց ճիշտ տարբերակը, այլապես մենք դեմ էինք քվեարկելու նախնական առաջարկին£ - Անհանդուրժողականությունն, իսկապես, մեզանում նույնպես հոգեբանական կարծրատիպ է դարձել, և դրա դեմ պայքարը նախևառաջ քաղաքական ուժերի փոխհարաբերություններով պետք է դրսևորվի£ Ինչևէ£ Այսօրվա խորհրդարանը, շարունակելով իր նախորդների անփառունակ «ավանդույթները», դեռևս չի վաստակել օրենսդիրին վայել համբավ£ Կա՞ն քաղուժեր, որոնց հետ կհամագործակցեք առաջիկա ընտրություններում կամ դրանցից հետո£ - Այո, կան մարդիկ, ովքեր խորհրդարան են գալիս` անձնական խնդիրներ լուծելու միայն£ Հիմա էլ 131 պատգամավորներից ոմանց դեմքերը կարող է` մեծ դժվարությամբ հիշեմ£ Սա մեր քաղաքական համակարգի հիմնախնդիրներից է£ Խորհրդարան պետք է գան այն անհատն ու այն կուսակցությունը, որոնք այստեղ անելիք ունեն և չունեն անձեռնմխելիությունից օգտվելու կամ տանիք դառնալու անհրաժեշտություն£ Ինչ վերաբերում է նախընտրական համագործակցությանը, եթե նկատի ունեք այլ ուժի նախընտրական դաշինքը, ապա միանգամից ասեմ, որ ընտրություն ներին մասնակցելու ենք առանձին£ Ուրիշ քաղաքական ուժի հետ միավորվելու պատճառ և ցանկություն չունենք. մենք պատրաստ ենք ցանկացած մրցակցության, որովհետև վստահ ենք մեր ուժերին£ Իսկ ընտրություններից հետո խորհրդարանական դաշինքի մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև ոչ ոք չի կարող գուշակել, թե քաղաքական դաշտն ի՞նչ պատկեր կունենա այն ժամանակ£ Բայց առանց վերապահումների կասեմ, որ պետության ամրապնդման, ժողովրդի բարօրության համար ցանկացած ձեռնարկում ընդունելի կլինի մեր կողմից, և 2012¬ից հետո էլ մենք պատրաստա կամորեն կհամագործակցենք այդպիսի ծրագրեր իրագործող ցանկացած ուժի հետ` անկախ նրա քաղաքական ուղղվածությունից£ Սակայն եթե քաղուժը որպես գործելաոճ ընտրում է մաղձը, ամեն ինչ կործանելու մարտավարությունը, բնականաբար նրա գոյությունն իսկ մերժելի է£ Այլ խնդիր է առողջ, կառուցողական, մտահոգ քննադատությունը£ Կոալիցիոն գործընկերներն էլ առանձին հարցերում կարող են տարաձայնություններ ունենալ£ Բայց դրանից ոչ թե անպտուղ աղմկարարություն պետք է սարքել, այլ` հանրությանն օգտակար ոսկե միջինը գտնել համատեղ£ * * * Օրենսդիր աշխատանքով զբաղվելու ներուժ ունեցող կամ անարժան կուսակցությունների անուններ Նաիրա Զոհրաբյանն, իհարկե, չի նշում£ Միայն նորից վստահություն է հայտնում, որ կուսակցության նախագահի պահանջով և նրա հսկողությամբ իրենք ստեղծել են բոլոր նախադրյալները` 2010¬ին ձևավորվելիք նոր խորհրդարանում ևս իրենց ներկայությունն ապահովելու համար£ Ու հավելումն` փաստում է. - Չնայած արձակուրդային սեզոն է, բայց մեր փոքրիկ թիմն ակտիվորեն աշխատում է բազմաթիվ նախագծերի փաթեթի վրա£ Ուզում եմ հատկապես նշել պատգամավորներ Արամ Սաֆարյանի, Վարդան Բոստանջյանի, քաղխորհրդի անդամ Վահե Էնֆիաջյանի անունները£ Մեզ ներկայացված պահանջ է և սկզբունք` հնարավորությունների սահմաններում օգտակար լինել պետությանն ու ժողովրդին, կատարել ընտրողին տրված մեր բոլոր խոստումները£ Եվ օրենսդրական ձևակերպում տալ բոլոր այն խնդիրներին, որոնք կարող ենք մեր հնարավորությունների սահմաններում լուծել£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ