Հա՞ որ...


ՏՆՏԵՍԱԿԱՆ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլի է ուշացել ու, ակնհայտորեն, դարձյալ` միտումնավոր£ Պարզ ու անվիճելի է, որ ձվի շուկայում սպասվող վերադասավորումներն արդեն ավարտվել են, այս ապրանքատեսակի գինն անսպասելիորեն նվազել ու, սպասվածի համաձայն, նորից վերականգնվում է, իսկ հանձնաժողովը հայտարարում է, թե ուսումնասիրություններ է իրականացնում£ Այս ընթացքում, եթե ցանկությունը փոքր¬ինչ մեծ լիներ, ՏՄՊՊՀ¬ն կարող էր նույնիսկ ձվի մեջ իրականում «մազ» գտնել, բայց, ինչպես տեսնում ենք, կառույցը դարձյալ նախընտրել է քնած մնալ հայտնի կենդանու ականջում£ Ընդ որում, հավկիթի շուկայում տեղի ունեցած հերթական գնային ցնցման առիթով ներկայացվող հիմնավորումն այնքան անհեթեթ է, որ ակամայից դարձյալ ստիպված ենք վերհիշել «ոչ մի լավ բան անպատիժ չի մնում» խիստ դիպուկ արտահայտությունը... Եվ այս անգամ մեղավորը հավերն են, քանի որ անգամ պաշտոնապես հայտարարվում է, թե տարեսկզբից Հայաստանում ձվի արտադրությունը շուրջ 30 %¬ով աճել է£ ԿԱՐԵՎՈՐ մի իրողություն նույնպես ակնհայտ է. գնային նման տատանումներ տեղի են ունենում դրամի արժևորմանը զուգահեռ£ Մինդեռ վաղուց է հայտնի, որ ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը թե° ներկրվող ապրանքների և թե° տեղական արտադրության դեպքում գնանկմամբ պետք է ուղեկցվեր£ Այլ հարց է, որ տնտեսական կյանքում տեղի ունեցող զարգացումները միմյանցից անկախ են ընթանում, և դրամի արժևորումը ու այս կամ այն ապրանքատեսակի գնի աճը կամ նվազումը դուրս է տրամաբանության շրջանակներից£ Եվ հիմա էլ բանկերն են միասնաբար կանխատեսել (իսկ տվյալ դեպքում նույնն է, թե որոշել), որ հերիք է` դրամն իրեն լավ զգա ու արժևորվի, և սեպտեմբերին 1 դոլարը պետք է արժենա 373, դեկտեմբերին` 376 դրամ£ Նման ճշգրտությունն էլ, անշուշտ, ի°ր հերթին է կասկածահարույց£ Սակայն չանցած մի քանի ամիս` հերթական անգամ կհամոզվենք, որ հայրենի բանկային համակարգն ինչպես որոշում, այդպես էլ անում է£ Եվ արժե նորից վերհիշել, որ նրանք ոչ թե կանխատեսում, այլ պարզապես թելադրում են£ ՀԵՐԹԱԿԱՆ տարօրինակ և սրբապիղծ նախաձեռնությամբ են հանդես եկել թուրքերը£ Երկու «հնարամիտ» արկածախնդիրներ, տրվելով իրենց հիվանդ երևակայությանը, եզրակացրել են, թե հայկական գերեզմանները քանդելով` իրենք անգնահատելի գանձեր են գտնելու և կարճ ժամանակում միլիոնատերեր են դառնալու£ Բնականաբար, սրբապղծության հերթական նախաձեռնությունն անարդյունք է անցել, և արկածախնդիր խուլիգանները հայտնվել են ոստիկանությունում£ Ցավոք, ստահակներն ընդամենն իրենց աննորմալ ձեռնարկի վերաբերյալ ինչ¬ինչ բացատրություններ են տվել, և ամեն ինչ այսքանով էլ սահմանափակվել է£ Մնում է հուսալ, որ նման դիակապտությունը պետության ձեռքով չի իրականացվում£