Կոսովոն, միջազգային դատարանը, Բաքուն ու դարան մտած գող կատուն


Տարիներ առաջ, երբ սերբ¬ալբանական հակամարտությունը հասել էր գագաթնակետին` մարդկային հազարավոր կյանքերի կորստի պատճառ դառնալով, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ի դեմս ՆԱՏՕ¬ի, առանց միջազգային հանրության կարծիքը հարցնելու, ռազմական գործողություններ սկսեց Սերբիայի դեմ£ Եվ Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի օդուժը ռմբակոծեց Բելգրադը£ Այդպիսով, ըստ էության, Միացյալ Նահանգներն իրեն վերագրեց միջազգային դատավորի և ոստիկանի դեր, որն ընդունակ է միանձնյա որոշումներ կայացնել միջազգային ցանկացած խնդրի առնչությամբ և լուծել այն` արդարության մասին իր ունեցած չափանիշներով£ Իսկ անցած շաբաթ Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ Հաագայի դատարանի վճռի հրապարակումից առաջ Վաշինգտոնը հայտարարել էր, որ անկախ միջազգային հիշյալ ատյանի կայացնելիք վճռից, Ամերիկան կճանաչի Կոսովոյի անկախությունը£ Այս հայտարարությամբ Բարաք Օբամայի վարչակազմն, ըստ էության, շարունակում է Սպիտակ տանը միջազգային ոստիկանի գործառույթներ վերագրելու` իր նախորդի քաղաքականությունը£ Եվ այս առումով հանրապետական Բուշի և դեմոկրատ Օբամայի միջև տարբերություն չկա. նրանք նույնն են` երբ խոսքը Միացյալ Նահանգների պետական շահին է վերաբերում£ Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ հուլիսի 22¬ին Հաագայի դատարանի կայացրած վճիռն աշխուժացրեց Հայաստանի և ԼՂՀ քաղաքական շրջանակներին£ Հայ քաղաքական գործիչներին ոգևորել էր դատարանի վերդիկտում ամրագրված այն միտքը, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի խախտում միջազգային իրավունքը և չի հակասում վերջինում գոյություն ունեցող տարածքային ամբողջականության սկզբունքին£ Շատերի կարծիքով, Կոսովոյի անկախության հռչակումն ու դրա վերաբերյալ արդարադատության միջազգային հեղինակավոր ատյանի որոշումը կարող են նախադեպ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար` հօգուտ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման£ Դատական հիշյալ վճռի նշանակության վերաբերյալ հստակ էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի դիրքորոշումը` որ իրենք կողջունեն, եթե Հաագայի դատարանի վճիռը նախադեպ դառնա ԼՂՀ անկախութ յան ճանաչման համար£ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում շոշափելի առաջընթաց արձանագրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որովհետև Ղարաբաղը բանակցությունների կողմ չէ£ Հիշյալ վճիռն իր ազդեցությունն ունեցավ Հարավային Կովկասում` որոշակի անհարմարության պահեր ստեղծելով տարածաշրջանի պետությունների համար£ Թեև ԱՄՆ¬ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ Կոսովոյի անկախության մասին միջազգային դատարանի վճիռը չի կարող նախադեպ հանդիսանալ գոյություն ունեցող այլ հակամարտությունների համար, այնուամենայնիվ, Վրաստանը հայտնվել է դժվարին կացության մեջ£ Դեմ արտահայտվել Հաագայի դատարանի վճռին, նշանակում է դեմ լինել Եվրամիությանը, ՆԱՏՕ¬ին և Միացյալ Նահանգներին, որոնք պաշտպանում են իրեն Աբխազիայի և Օսեթիայի հարցում Ռուսաստանի հետ ունեցած վեճում£ Մյուս կողմից դրական արձագանքը կնշանակի համակերպվել իր կազմից վերոհիշյալ երկուսի դուրս գալու և անկախանալու իրողությանը£ Երկընտրանք է առաջացել նաև Թուրքիայի համար£ Կոսովոյի անկախության ճանաչումը բխում է Անկարայի շահերից. այն կարող է նախադեպ համարվել թուրքական Կիպրոսի անկախության միջազգային ճանաչման համար£ Բայց այդ պարագայում իսլամական աշխարհում առաջատարի դերին հավակնող այս երկիրն անտեսած կլինի կրտսեր եղբոր` Ադրբեջանի շահերը. Կոսովոն որքան թուրքական Կիպրոսի, այնքան էլ հայկական երկրորդ պետության` ԼՂՀ անկախության համար կարող է նախադեպ համարվել£ Իսկ իսլամական երկրների ընտանիքում ինչպե՞ս կվերաբերվեն արյունակցին անտեսած անդամին. այս կապակցությամբ Ղուրանն ի՞նչ է ասում... Իսկ այդ արյունակիցը, կարծես, խլացել ու համրացել է£ Ադրբեջանն անհաղորդ է բոլորին համակած կոսովյան իրարանցմանը£ Քանի դեռ աշխարհում ակտիվորեն քննարկվում է Կոսովոյի անկախացումն ու անկախացման վերաբերյալ միջազգային դատարանի վճիռը` դրա անկախության հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին, Բաքուն աշխատում է քիթը չհանել պատուհանից£ Ավելի լավ է` աշխարհը մի որոշ ժամանակ նույնիսկ մոռանա իր մասին... Իմաստուն ասացվածքն ասում է` փոթորկի ժամանակ ավելի լավ է տանը մնալ£ Թարսի պես` վերջերս միջազգային կազմակերպությունները հարցում կազմակերպեցին Ադրբեջանում և Հայաստանում£ Երկու երկրներում էլ նույն հարցն էր` հնարավոր համարո՞ւմ եք Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի մնալը£ Հայաստանում մեծ մասը բացասական պատասխան էր տվել, միայն հատ ու կենտ մարդիկ անորոշ թոթվել էին ուսերը£ Իսկ Ադրբեջանում հարցվածների 65-70 տոկոսից ավելին ասել էին, թե ոչ մի կերպ չեն պատկերացնում` ինչպե՞ս, ի՞նչ կարգավիճակով կարող է Ղարաբաղը մնալ Ադրբեջանի կազմում£ Ու կարծես` դիտավորյալ էր, որ այդ միջազգային կազմակերպություններն իրենց հարցման արդյունքները հրապարակեցին Հաագայի դատարանի վճռի կայացման նախօրեին£ Եվ որքան էլ Միացյալ Նահանգները հայտարարի, թե Կոսովոյի անկախացումը չի կարող նախադեպ համարվել մյուս հակամարտությունների համար, այնուամենայնիվ, Սերբիայի տարածքում ալբանացիների անկախացումը կատարված փաստ է և նախադեպ£ Մանավանդ` Ղարաբաղն անկախացել է ի°ր պատմական բնօրրանում, որի նկատմամբ Ադրբեջանը երբևէ իրավական մանդատ չի ունեցել£ Միայն կոմկուսի կովկասյան բյուրոյի կամայական որոշմամբ է ԼՂ¬ն բռնակցվել Ադրբեջանին£ Իսկ կուսակցության բյուրոյի որոշումն օրինական, առավել ևս միջազգային իրավունքին համահունչ համարվել չի կարող£ Ասվածի լավագույն ապացույցն անցյալ շաբաթ Հաագայի դատարանի հիշյալ վճռի առաջացրած համընդհանուր իրարանցման պարագայում` հանցանք կատարած կատվի նման Բաքվի «մարաղ» մտնելն է£

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ