Ադրբեջանական հերթական զառանցանքը


ՀՀ քաղաքացու սահմանն անցնելու լուրը ադրբեջանական հերթական սուտն էր

Ինչպես հաղորդում էին ադրբեջանական լրատվամիջոցները, օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալները հայտնի չեն: Այս տեղեկությունը ադրբեջանական կայքերը երեկ տարածեցին կայծակի արագությամբ: Սա դեռ բավական չէր, հաղորդվում էին նաև որոշակի «մանրամասներ»: Օրինակ` ադրբեջանական Yeni MusΖvΖt թերթը գրում էր, որ քաղաքացին 50-55 տարեկան է, որոշ ժամանակ է անցկացրել Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան: Համաձայն առկա տեղեկատվության` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերքել է ադրբեջանական լուրերը` ասելով.

- Անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկեվանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին: Երբ մեր դիրքապահները հարցուփորձ են արել, նա չի կարողացել պատասխանել և փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ:

Շրջանառվում էին նաև տեղեկություններ, համաձայն որոնց` «սահմանն անցած» հայը Ոսկեվանի բնակիչ էր: Սակայն Ոսկեվանի գյուղապետը նույնպես հերքեց տեղեկությունը` անհնար համարելով գաղտնի պահել մարդու անհետացումը փոքրիկ գյուղում: Առավել ստույգ տեղեկություններ ստանալու համար YerevΖnnews.ΖΗ-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս նույնպես հերքեց այս տեղեկատվությունը` ընդգծելով, որ սա ապատեղեկատվություն է և չի համապատաս խանում իրականությանը: (YerevΖnNews.ΖΗ)