Կադիրովը դեմ է վաղ ամուսնություններին


Չեչնիայի թիվ 1 իշխանավորն այսպիսով ձեռնոց է նետում հնոց ադաթին: Նա մուֆթիներին (մահմեդական բարձրագույն հոգևորական) կոչ է արել ակտիվ աշխատանք ծավալել` նախազգուշացնելու, որ վաղ ամուսնություններից հրաժարվել է պետք: Այս մասին հաղորդել է չեչենական կառավարության մամլո ծառայությունը:

- Անթույլատրելի է, որպեսզի աղջնակները, ովքեր իրենք երեխա են, ովքեր չեն կարողանում պատրաստել, խնամել իրենց երեխաներին` մայր դառնան: Վաղ ամուսնությունների կանխարգելմամբ պետք է զբաղվեն բոլորը` հոգևորականությունը, հեռուստատեսությունը, ռադիոն: Բնակչությանը պետք է պատմել և ցույց տալ, որ դպրոցական տարիքում ամուսնությունները բացասաբար են ազդում երեխայի վրա,- հայտարարել է Ռամզան Կադիրովը` Չեչնիայի բարձրագույն հոգևորական Սալախ Մեժիևի հետ հանդիպման ժամանակ:

Կադիրովը դեմ է նաև ամուսնության նպատակով աղջիկ փախցնելուն, ինչն իր երկրում զանգվածային բնույթ է կրում, սակայն արդեն արմատախիլ է արվում:

Ժամանակները փոխվում են, փոխվում են և մարդիկ: