1,5 միլիարդանոց ճաշարան


Այլ խոսքով` կրեմլյան ուտելատեղի, որն առաջիկայում կհանձնվի ՌԴ նախագահի վարչակազմին: Այն Կրեմլի 14¬րդ մասնաշենքն է` ընդգրկված «Ստարայա պլոշչադ» համալիրում և պետբյուջեին արժեցել է 1 մլրդ 500 հազար ռուբլի: 8,2 հազար քառ.մ ընդհանուր մակերեսով եռահարկ ճաշարանային համալիրը, ուր 20 տարի առաջ ճաշել են ԽՄԿԿ կենտկոմի անդամները, ընդարձակվելու է և 551,8 քառ. մ¬ով, և ժամանակակից նորոգման են ենթարկվելու նաև դրա նկուղային հարկերը: Միայն խոհանոցային հատվածի համար` անհրաժեշտ սարքավորումներով հանդերձ, հատկացվել է 598 միլիոն ռուբլի: Անվտանգության համակարգի համար` 21,6 միլիոն: Առաստաղի և ջահերի համար նախատեսված 16 միլիոն ռուբլու ծախսը ևս արդարացված է համարվում, որովհետև այստեղ նաև պաշտոնական պատվիրակությունների ընդունելություններ են լինելու: