Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է


m ՄԱԿ-ի փախստականների գործով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպությաջն ներկայացուցիչների միջոցով երրորդ երկիր է փոխանցվել ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնով Նովրուզօղլին: Նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան և նախընտրել է ապաստան գտնել երրորդ երկրում: Ռազմական կրթության վերաբերյալ կոլեգիայի նիստ Պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը և առկա խնդիրները: Զեկույցներով հանդես են եկել Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ ռազմակրթության ոլորտում բարեփոխումները զինված ուժերի առաջնահերթություններից են: Նախարարը մասնավորապես ասել է. - Ամենամեծ փորձանքները ծնվում են անգիտությունից, իսկ ողբերգությունները` տգիտությունից: Ուսյալ և մեթոդապես գրագետ սպան բռնություն չի կիրառում, և նրա ենթակա ստորաբաժանումում միջանձնային փոխհարաբերությունների խախտումների հավանականությունը շատ փոքր է: Հոռի բարքերը, բռնության երևույթը պետք է ընկալենք որպես բանակին ուղղված մարտահրավեր, որը պետք է ընդունել և հաղթահարել: Բանակը պետք է հաղթի ոչ միայն սահմանում. այն իր ներքին առօրյայում նույնպես ձախողումներ չպետք է ունենա: Վերջին արտակարգ դեպքերը թույլ են տալիս եզրակացնել, որ գրագետ և կիրթ սպաներ ունենալու դեպքում հնարավոր կլիներ խուսափել շատ արատավոր երևույթներից: Ներկայումս ՀՀ ռազմական կրթության բնագավառում կատարվող բարեփոխումները նպատակաուղղված են ժամանակակից բանակների զինծառայողներին բնորոշ որակական հատկանիշներով օժտված սպայական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը: