ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը թեև չի շտապում պաշտոնապես հանդես գալ, բայց ամփոփումները վերջնական դառնալուց հետո միգուցե հրապարակի այն տվյալները, որոնց համաձայն արտերկրից հայաստանաբնակներին ուղարկվող մասնավոր տրանսվերտներն այս տարի գերազանցել են բոլոր ժամանակներում արձանագրված ամենաբարձր ցուցանիշները: ԿԲ¬ին մոտ կանգնած շրջանակները հավաստիացնում են, որ Ա. Ջավադյանը պնդել է, թե առնվազն երկու առումով արտարժույթի հոսքերի աճն իրենց գոհացնում է: Նախ, այս և հաջորդ երկու ամիսներին դոլարն ավելի չի թանկանա: Բացի այդ, նման գումարների Հայաստան մտնելուց հետո զգալիորեն ավելացել է ամենատարբեր բանկերում ավանդներ ներդնող քաղաքացիների թիվը: Այսուհանդերձ, Տիգրան Սարգսյանի փորձառու աշակերտը մտավախություն ունի, որ Հայաստան հոսող փողերի կոնկրետ թիվ հրապարակելու դեպքում մեղադրանքներ կհնչեն իշխանության հասցեին, որ մեր հայացքը դարձյալ «խոպանչիների» գրպաներին է ուղղված: