1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


«ԼԱՎԱՆԴԱՅԻ ԱՐԱՅԻԿԸ» ՓՈՇՄԱՆԵԼ Է Ինչպես օրերս խոստովանել է Լավանդայի Արայիկը` Արայիկ Հայրապետյանը, ինքը փոշմանել է, որ շատ վաղուց չի մտել «Օրինաց երկիր» կուսակցություն: Նա այս կուսակցությունը համարում է մեր երկրի ամենակայացած քաղաքական ուժը, որն ի զորու է երջանկացնել ժողովրդին: Ի նշան իր երջանկության... մայրաքաղաքի կենտրոնում ունեցած իր օբյեկտներից մեկը նվիրաբերել է կուսակցությանն ու պատրաստվում է վերածել նախընտրական կենտրոնի: Արթուր Բաղդասարյանն էլ շատ է ուրախացել «փոշմանածի» մուտքից, մանավանդ որ ընտրություններից առաջ կուսակցություն է գալիս Հայաստանի հարուստ մարդկանցից մեկը, ում ֆինանսական ներդրումներով կարելի կլինի բարելավել ՕԵԿ առաջնորդների նյութական վիճակը, նոր ներդրումներ կատարել Արթուր Բաղդասարյանին պատկանող Ոսկեվազի գինու գործարանում: Ասում են, որ ոգևորված Լավանդայի Արայիկի մուտքով, ՕԵԿ նախագահը նոր «փոշմանածներ» է փնտրում: