ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐՆ, ԻՀԱՐԿԵ, ՍՏՈՒՄ ԵՆ


Վերջերս Ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հայտարարել էր, որ Հայաստանի բջջային օպերատորները բաժանորդների անձնական տվյալները հասանելի են դարձնում շատերին... խախտելով մարդու իրավունքները: «ԲիԼայն» և «ՎիվաՍել» ընկերությունները հերքել են այս հայտարարությունը... պնդելով, թե տվյալների բանկեր գոյություն չունեն, և ոչ մի տվյալ չի կարող հասանելի լինել: Իսկ ահա մեր իրազեկ աղբյուրները նշում են և բերում փաստեր, երբ հատկապես «ԲիԼայնի» աշխատակիցները ոմանց տրամադրում են բջջային կապի հեռախոսահամարներ, ինչպես նաև ֆիքսված կապի հեռախոսահամարներից զատ... բաժանորդների հասցեներ: Վերջին տվյալի տրամադրումն արգելված է: Ուրեմն, իսկապես օպերատորները ստում են և քողարկում իրենց գործողությունները, որոնք հակասում են մեր երկրի Սահմանադ րությանն ու Մարդու իրավունքների կոնվենցիայի դրույթներին: Բայց դե ո՞վ կարող է ելնել այս ընկերությունների դեմ, որոնք տեռորի են ենթարկում բաժանորդներին...