ՀԱՅՏԱՐԱՐԻ ՉԵՆ ԵԿԵԼ


Ոստիկանությանը մոտ կանգնած շրջանակներից հավաստիացնում են, որ վերջերս Ալիկ Սարգսյանը ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանին առաջարկել է վաճառել «Մոսկվիչկա» խանութների ցանցը: Ոստիկանապետը վարչության պետին հավատացրել է, թե համակարգի պատասխանատուների բիզնեսների մեջ մխրճված լինելը ևս վարկաբերում է իրենց: Զրույցը, սակայն, կատակի է վերածվել, քանի որ Ն. Նազարյանն էլ իր հերթին է Ա. Սարգսյանին առաջարկել` հրաժարվել գործարարությամբ զբաղվելուց: - Ինչպես տեսնում ես, իմ պաշտոնանկությանը բան չի մնացել,¬ հայտարարել է ոստիկանապետը,¬ ու հավանական է` մի քանի ամիս հետո իմ միակ եկամտի աղբյուրը բիզնեսներս մնան: