Եկեղեցին ոչ միայն հանդուրժում է


Ամերիկայում քահանա են ձեռնադրվել միանգամից 3 լեսբուհիներ Ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ այդ հոգևորականների ձեռնադրմանը ներկա են եղել հարյուրավոր ծխականներ£ Նրանցից երկուսն ամուսնական զույգ են£ Երեքին էլ ձեռնադրել է Ավետարանական¬լյութերական եկեղեցին£ Արդեն մեկ տարուց ավելի է` Ամերիկայում հնարավոր է դարձել քրիստոնեական բարքերին ու ընկալումներին անհարիր մի երևույթ. Ավետարանական¬լյութերական եկեղեցու հոգևորականներ կարող են դառնալ համասեռամոլ տղամարդիկ ու կանայք£ Ու ահա անցյալ հանգստյան օրերին ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տերտերների «գունդը» նոր համալրում ստացավ£ Ինչպես տեղեկացրել է Christian Post¬ը` Մինեսոտա նահանգի Սենթ¬Պոլ քաղաքի հավատացյալները ներկա են գտնվել Ռութ Ֆրոստի, Ֆիլիս Զիլհարտի և Անիտա Հիլի ձեռնադրմանը£ Ու սա առաջին նմանադեպ արարողությունը չէ այս տարի. ամիսներ առաջ հոգևոր աստիճան են ստացել ևս 7 միասեռական տղամարդիկ£ Հանուն արդարության պետք է նշել, որ այս պրակտիկան դեռևս համատարած չէ ամերիկացի լյութերների շրջանում£ Դա նույնիսկ գաղափարական պառակտում է առաջացրել£ 4,5 միլիոն հավատացյալներից հարյուրավորներն առանձնացել են ու հիմնել «Հյուսիսային Ամերիկայի լյութերական եկեղեցի»£ Ի տարբերություն առաջադիմական Ավետարանա¬լյութերականի, նրանք պահպանում են Աստվածաշնչյան ավանդական տեսակետները£ Իսկ իրենց առաջադիմական հայտարարող լյութերականները գտնում են, որ «միասեռ միություններն» իրենց էությամբ նույն «գենդերային հարաբերություններն» են` ինչպես սովորական` կնոջ ու տղամարդու ամուսնությունը£ Զավե՞շտ է, թե՞ ամոթ£ Երկո°ւսն էլ£