«Ազատ քաղաքացի»


Այսպես էր կոչվում «Երկիր¬Մեդիայով» վերջերս պարբերաբար հեռարձակված այն բանավեճի մրցաշարը, որին մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների դպրոցական հավաքականներ£ Ըստ էության դա հաջորդեց մինչ այդ կազմակերպած «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրերի բանավեճի հեռուստատեսային տարբերակին, որը բազում հեռուստադիտողների հնարավորություն ընձեռեց ծանոթանալ մեր այսօրվա դպրոցականների մտավոր ունակություններին` գոհանալով նրանց խելամիտ ու ինքնատիպ և° հարցադրումներով, և° պատասխաններով£ Ուշագրավն այն էր, որ թիմերը վիճակահանությամբ պետք է հիմնավորեին «դեմ» կամ «կողմ» տեսակետներ£ Եվ, նախապես նշենք, որ դպրոցականները չափազանց հետաքրքիր լուծումներ էին տալիս, քանի որ մինչ այդ անց էին կացրել հարցազրույցներ, տեղյակ էին մամուլի հրապարակումներին, նյութեր էին քաղել ինտերնետ կայքերից, մասնակցել էին տարբեր հանդիպումների£ Հիշեցնենք, որ թեմաները տարբեր ոլորտներից էին` «Սպառողների իրավունքները ՀՀ¬ում պաշտպանված են», «ՀՀ ինտեգրումը Եվրամիությանը շահավետ է», «ՀՀ պետական քաղաքականութ յունը նպաստում է սփյուռքի և հայաստանաբնակ հայերի մերձեցմանը», «ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները պահպանվում են»... Հեռուստատեսային տարբերակը նպատակ չուներ բոլոր թիմերի մասնակցություն ապահովել (դա շատ երկար կտևեր), սակայն այն, ինչին ականատես եղանք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, մեծ տպավորություն գործեց, որովհետև խելամիտ և օժտված սաների պատասխանները համոզիչ էին ու հուսադրող£ Մեզանում հաճախ են խոսում այն մասին, որ ժամանակները փոխվել են, երեխաները չեն սովորում, գիրք չեն կարդում, ամեն ինչի հանդեպ անտարբեր են£ Ասել է թե այդպես չէ` սխալ կլինի£ Բայց մանկավարժության մեջ վաղուց ընդունված է «տարբերակված մոտեցում» մեթոդը£ Իհարկե ցանկալի է, որ բոլոր դպրոցականներն էլ կիրթ լինեն, զարգացած, կարդացած, խելամիտ£ Դա այլ թեմայի խոսակցություն է£ Ինչ վերաբերում է այս բանավեճի մասնակիցներին, ապա անկախ նրանց գրաված տեղերից, ստացած պարգևներից` միևնույն է, թիմերից յուրաքանչյուրի մասնակիցը մեր ապագա խելամիտ ուսանողն է լինելու` Հայաստանում, թե արտերկրում£ Պարզապես անկարելի է գնահատանքի խոսքեր չասել բոլոր ղեկավարներին, ովքեր հմուտ մարզիչների պես թիմերի անդամներին նախապատրաստել էին հավուր պատշաճի£ Միայն մեկ օրինակով հիմնավորենք մեր կարծիքը£ Երևանի թիվ 115 դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Ջեմմա Աղեկյանը «Երևան-2»¬ի ղեկավարն է£ Այս թիմը` Այդինյան Վիկտորյա (Գր. Նարեկացու անվան թիվ 137 դպրոց, 11¬րդ դասարան), Սուքիասյան Մարինե (թիվ 115 դպրոց, 11¬րդ դասարան), Ավագյան Կարինե (Մուրացանի անվան թիվ 18 դպրոց, 10¬րդ դասարան), Պողոսյան Հռիփսիմե (թիվ 120 դպրոց, 11¬րդ դասարան), Բաբայան Լիլիթ (Հ. Շիրազի անվան թիվ 169 դպրոց, 11¬րդ դասարան), հաղթել է բոլոր մրցույթներում և արժանացել ոսկե հուշամեդալների£ Հետաքրքիր է, որ տիկին Աղեկյանի առանձնասենյակում երկու թիմերի լուսանկարներ են£ Պարզվում է, որ նախորդ տարվա նմանատիպ մրցույթում ևս նրա ղեկավարած թիմը նույնպես գրավել է առաջին տեղը, արժանացել ոսկե հուշամեդալների£ Հազվագյուտ և հաճելի զուգադիպություն£ Հետաքրքիր է, որ սպորտում նման դեպքում վաստակավորի կոչում են տալիս, իսկ այստե՞ղ... Նշենք նաև, որ հրավիրված ժյուրիի անդամները հմուտ մանկավարժների պես, թաքցնելով իրենց հիացմունքը բոլոր թիմերի հանդեպ, անաչառ էին գնահատում պատասխաններն ու հարցադրումները£ Մրցույթները չափազանց հետաքրքիր ու պրոֆեսիոնալ բարձր մակարդակով էր վարում ու ամփոփում հաղորդավոր Գոռ Պետրոսյանը£

Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ