Երբ արթնանում են նիրհող հոգիները


Երբ փորձում ես ընդհանրացնել աշնանամուտի երաժշտագոբելենից քաղած ցաքուցրիվ տպավորություններդ, նորից ու կրկին համոզվում ես, որ անմիջական փոխշփումներով միայն կարող ես հավաստել իրական արժեքավորությունը ընթացիկ երաժշտական (և` ոչ միայն) առօրյայի£ Գոհանալով բոլոր հնարավոր սրահները հոգևոր կյանքով լցնող այլազան համերգային ծրագրերի առատությունից` միաժամանակ տրտմում ես յուրաքանչյուրին հաղորդակցվելու անհնարինության իրողությանը օրինաչափ հարկադրված հարմարվելուդ համար£ Չնվազեցնելով մշակութավազքիդ տեմպը` ի զորու ես լինում սեփական մաշկիդ վրա զգալու խայտաբղետ միջոցառումների թողած ազդեցությունը£ Հնարավորություն ես ունենում հավաքական ունկնդրի ընդհանուր ընկալմամբ ճշգրտելու դրանց հանրային պիտանիության չափն ու սահմանը£ Երևանյան երաժշտական աշնանամուտի ամենակախարդիչ գույներն ի հայտ եկան, անկասկած, «Արամ Խաչատրյան» համերգասրահում£ ՀՊՖՆ¬ի գեղարվեստական ղեկավարությունը 10 տարի պատվով ստանձնած ջութակահար¬դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և երաժշտաընտանիքից սերող բազմամրցանակակիր թավջութակահար, 2008¬ից Լոնդոնի թագավորական երաժշտակրթարանի պրոֆեսոր Ալեքսանդր Չաուշյանի նախաձեռնած երաժշտափառատոնի մեկնարկային 5 բացառիկ համերգներով£ Աշխարհի հեղինակավոր համերգասրահներում վաղուց ճանաչում գտած այս տաղանդավոր երաժիշտները 2007¬ին, երբ իրենց համագործակցությամբ ձեռք բերած հանրահռչակ արվեստագետների մտերմիկ խմբով հիմնադրում էին Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, երևակայել անգամ չէին կարող, որ այն իր հաստատուն տեղը կգտնի համաշխարհային արդի գերխիտ փառատոնացանցում£ Տարեցտարի ընդլայնելով ընդգրկման աշխարհագրական ու որակական (ոչ թե սոսկ հյուրընկալության շլացուցիչ ճոխության ու սնամեջ ինքնագովազդի) սահմանները, Հայաստանի մայրաքաղաքի մշակութային աշնանն առանձնակի թովչանք հաղորդող այս երաժշտատոնը իր 4¬րդ մեկնարկով աննախադեպ վերելք նախանշեց£ Կարևորը` սրա վկայությունը տալիս են ոչ թե կազմակերպիչները, այլ արտերկրի 22 մեծահամբավ մասնակիցների առաջին տասնյակը£ Մեծ խանդավառությամբ ՀՊՖն¬ի գլխավոր գործիքային ձեռքբերման` «Steinway» դաշնամուրի «բրամսյան մկրտությունն» իրագործած ֆրանսիացի դաշնակահար Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին, ճապոնացի ջութակահար Դայշին Կաշիմոտոն, բրիտանացի դաշնակահար Էշլի Վոսը, 13 տարեկանից «շեփորի Պագանինի» հռչակված Սերգեյ Նակարյակովը (Իսրայել), հայտնի գալարափող հար Ռադովան Վլատկովիչը (Ավստրիա)... Երբ տուբահար Հարի Լիդսլեն (Ֆինլանդիա), ով մշտապես համագործակցում է դաշնակահար Արուս Աճեմյանի հետ և Վարդան Աճեմյան¬կրտսերի գործերի կատարումն է հղկում առանձին հնչեցնելու համար, իր երախտագիտությունն է հայտնում մեր երաժշտարվեստի նահապետներից Ալեքսանդր Հարությունյանին` հատկապես փողային նվագարանների ստեղծագործություններով ներշնչված, արտերկրի հանրահայտ երաժիշտ կատարողները, միմյանց ընդմիջելով, հայ կոմպոզիտորի ողջ ժառանգությունն են բարձր գնահատում£ Ալեզարդ երաժշտի ծննդյան 90¬րդ տարեդարձին ընծայելով իրենց սքանչելի կատարումները ՀՊՖՆ¬ի նվագակցությամբ` խոնարհվում երաժշտամեծարանքից շոյված Մաեստրոյի առջև£ Հատկանշական է, որ նույն նվիրումով նրանք Հարությունյանին զուգահեռ հնչեցնում են Մոցարտ ու Բեթհովեն` յուրովի արտահայտելով իրենց վերաբերմունքը դասական ու արդիական համարժեք գոհարների հանդեպ£ Ակնածանքով էին գնահատում ճանաչված հյուրերը նաև մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնագիտական ակնառու արժանավորությունը` չթաքցնելով զարմանքը ունեցած ռեալ պայմանների սղությունից£ Հյուրեկ երաժիշտների միասնական համոզմամբ` զարմանալիորեն կարճ ժամանակում երևանյան այս երաժշտափառատոնը լայն ճանաչում է գտել իր երկրից դուրս£ Հիմա նոր հռչակավոր երաժիշտներ են մասնակցության հայտ ներկայացնում իրապես միջազգային համարում վաստակած այս երաժշտատոնին£ Հերթական վկայությունը հռչակավոր Դիմուտ Պոպենի (ալտ) և տաղանդափայլ Իզաբել Ֆաուստի (ջութակ) երկձայն զուգանվագով մոցարտյան սիմֆոնիա-կոնցերտին հոգեզմայլ թովչանք հաղորդած վերջին համերգի ունկնդիրը տվեց£ Ուրեմն, այս նախաձեռնությունը արժանի է համակողմանի սատարման, քանզի նրա հեղինակությունը փայփայողներն աչքակապությամբ չեն զբաղվում, այլ հարաճուն եռանդով թրծում են թե° իրենց անհատական ստեղծագործական ձեռագիրը, թե° կոլեկտիվ արարչագործության ընդհանուր նկարագիրը և թե° նոր մտահղացումների իրական նպաստավորությունը համազգային հոգևոր¬բա րոյական զարթոնքին£ Եվ միանգամայն արդարացված է նրանց խորացող տագնապը մեր երաժշտակրթարանների ներկայիս անմխիթար վիճակով£ Այստեղ արդեն իրավիճակը չես շտկի վարպետութ յան դասընթացներով£ Հարկավոր է ՀՀ մշակույթի և գիտության ու կրթության նախարարությունների համակարգված գործունեությունը£ Հերթափոխի խոտանով հօդս կցնդեն դժվարությամբ ձեռք բերված առաջընթացի նախադրյալները£ Եվ թմբիրից արթնացող նիրհած հոգիները կհայտնվեն հավերժական լեթարգիական քնի ճիրաններում£ Հարկ է խնամքով պահպանել արթնացման այս պահը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ