ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Միջազգային «խաչագողի» պիղծ սկզբունքները Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցու «պատմությունը» մի ավելորդ անգամ ապացուցեց, որ Թուրքիան մարդավայել ոչ մի արարքի ընդունակ չէ. կարող է, ընդամենը «հարսով» «փեսային» լավություն անելու սկզբունքով առաջնորդվել, հարսին էլ շահագործել մի քանի առումներով£ Ոչ թե միջնորդ, այլ կավատ Թուրքիան ոչ միայն ԼՂՀ¬ի, այլև որևէ ուրիշ հակամարտության կարգավորման գործում միջնորդ չի կարող լինել£ Բայց ա°յ` կավատ լինելը իր մասնագիտությունն է£ Ձևի և ոճի առաջատարը, կամ ուր մնաց բովանդակությունը Թե աշխատանքների արդյունավետության, թե կազմակերպչական առումներով` ԱԺ¬ն շարունակում է կաղալ£ Կարևորն այն է, որ անընդհատ նորոգվելով ու վերանորոգվելով, ԱԺ շենքն այժմ էլ դարձավ օվալաձև£ Դե արի ու հայտնի գովազդի նմանությամբ մի ասա. Հովիկ Աբրահամյան` ՈՃԻ ԱՌԱՋատար£ Աճպարարությամբ գերազանցել փորձառու «խաղացողներին» Մեր իշխանությունները պարտադրված են լինել հմուտ ֆոկուսնիկ` չափից դուրս խառը միջազգային խաղաքարտերը մեր շահերին համապատասխան «դասավորելու» համար£ Քաղաքականություն` մարզաձևի սկզբունքներով Ըստ վերլուծաբանների` մեր քաղգործիչների երիտասարդական հավաքականին 2012 թ. Տիգրան Սարգսյանն է հասցնելու «եզրափակիչ»£ Հնարավոր է` եթե Արևմտյան և ՀՀԿ «մրցավարների» համակրանքներն ու շահերը համընկնեն£ Խաչը ծանր էր ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական առումով Ըստ հոգեբանների ախտորոշման` Ախթամար եկեղեցու վրա խաչը չտեղադրելը զուտ հոգեկան սինդրոմով է պայմանավորված£ Պարզ ձևակերպմամբ` ժողովրդական ասույթի տրամաբանություն է գործել` «սատանան փախչում է խաչից»£ Թուրքերը, պատճառաբանելով խաչի ֆիզիկական ծանրությունը, ուղղակի մատնեցին իրենց£ Խաչերի հոգևոր ծանրությանը նրանք երբեք չեն «դիմացել» և դրա համար էլ հազարավոր խաչեր ու խաչքարեր ջարդուփշուր են արել£ Երկու գույներն էլ պաշտպանում են իրականության «արևից» Երևանում շուտով բացվելու է ակնոցների նոր խանութ, որտեղ վաճառվելու են բացառապես սև և վարդագույն ապակիներով ակնոցներ£ Սևը` արմատականների համար, վարդագույնն` իշխանավորների£ Օգտվում է առյուծների բարեհոգությունից «Լև ի Մոսկա» Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ թունավոր ակնարկներ անելով` Վիկտոր Դալլաքյանը «հաշվի էր առել», որ ԲՀԿ ղեկավարի առյուծները, ճիշտ է, լոռեցու «միամտություն» չունեն, բայց ի տարբերություն իրեն, ոչ հիշաչար են, ոչ «օբիժնիկ», ոչ էլ ուրացող£ ՄԱԿ¬ն ու հարթակը «շփոթեցին» Երբ կոնգրեսականները ՀՀ իշխանություններին առաջարկեցին ԼՂՀ վերաբերյալ իրենց գրած բանաձևը մտցնել ՄԱԿ, վերջիններիս հասկացրեցին, որ ՀԱԿ¬ի «տեղը» ոչ թե ՄԱԿ¬ն է, այլ հարթակը£ Վարդան Բոստանջյանը` Վիկտոր Դալլաքյանին - Հիմա արդեն հասկացա, որ միայն քավոր Պետրոսը քեզ սազական քավոր կլիներ` մեր օրերի «խաչագող» լոռեցի£ Պարզվում է` ՕԵԿ¬ի «խուլիգանը» կին է Իրեն «կզցնելու» և կզարան տանելու Հեղինե Բիշարյանի «քվուրներին» Հմայակ Հովհաննիսյանը արձագանքել է. «Ի՞նչ կամակոր, պարզապես խուլիգան է»£ Հետո ավելացրել, մեկ այլ ֆիլմի ոճով. «ՍՌսսպՐ» ՏՍՈջՈսրÿ ՋպվքՌվՏռ»£ ԲՀԿ¬ի բացատրությունը` Արևիկ Պետրոսյանի հրաժարականի վերաբերյալ Արևիկին պետք է հեռվից նայել£ «Մոտենալիս» չի այրում, բայց «ճառագայթները» ուլտրամանուշակագույն են£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ