Վատ հարևանից պրծում չկա


Մի վտանգավոր գաղափարի առաջացրած նույնքան վտանգավոր բանավեճի առիթով Վերջին ժամանակներս քաղաքագիտական շրջանակներում սկսել են մտորել-խոսել վրաց-ադրբեջանական համադաշնության ստեղծման հնարավորության, դրա հնարավոր հետևանքների մասին£ Ընդ որում, նշվում է, որ համադաշնության գաղափարն առաջադրվել է վրացական կողմից£ Խնդիրն այն է, որ մինչև Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարաբերությունների բարելավումը Վրաստանն աշխատում էր օգուտներ քաղել ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) նախագծից£ Դրա ձախողումից հետո Թբիլիսիում սկսեցին մտածել Ադրբեջանի հետ համադաշնության մասին£ Այս գաղափարն առայժմ ոչ Վրաստանում, ոչ էլ Ադրբեջանում լրջորեն չի քննարկվել, բայց արդեն հասցրել է գրավել այլ երկրների քաղաքական նախագծողների ուշադրությունը և բանավեճ առաջացնել£ Բանավիճողների մի մասը հնարավոր չի համարում այդ համադաշնության ստեղծումը` գտնելով, որ հիշյալ պետությունների շահերը չեն համընկնում£ Նրանք հատկապես նշում են, որ Ադրբեջանի կողմից առկա է Վրաստանին սպառնացող ժողովրդագրական վտանգը£ Միաժամանակ, երկու պետություններում էլ հանգամանքներ կան, որոնք նման են և կարող են նրանց մղել համադաշնության ստեղծման£ Ե°վ Վրաստանը, և° Ադրբեջանը տարածքային ամբողջականության պահպանման խնդիր ունեն£ Բաքուն կցանկանար Հայաստանի դեմ պատերազմի դեպքում նախօրոք ապահովել Թբիլիսիի աջակցությունը` լիակատար դարձնելով վերջինիս շրջափակումը£ Իսկ այդպիսի քայլը Հայաստանի կողմից կընկալվի որպես իր հանդեպ պատերազմական գործողություն, և նա ստիպված կլինի իր զինուժի հսկողության տակ վերցնել Վրաստանի ճանապարհները£ Ի դեպ, այդպիսի առաջարկ 90¬ականների սկզբին քննարկվել է հայոց խորհրդարանում, երբ կենսական առաջին անհրաժեշտության բեռներ Հայաստան տեղափոխող գնացքները թալանվում էին վրացական ճանապարհներին£ Ակնհայտ է, որ ընդամենը գաղափարի շուրջ ծավալվող այս բանավեճերն ընդունակ են սրել տարածաշրջանում իրադրությունը£ Խնդրո առարկա համադաշնության ստեղծումը, հասկանալի է, որ կարող է ուղղված լինել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դեմ£ Ընդ որում, հնարավոր այս պատերազմում Հայաստանն իր առջև չպետք է սահմանափակ խնդիրներ դնի, ինչպես ղարաբաղյան պատերազմում էր£ Վրաստանն ու Ադրբեջանը չունեն մարտունակ բանակներ, ինչպես Հայաստանը£ Մասնավորապես, Ադրբեջանը, եթե քիչ թե շատ վստահ լիներ իր բանակի ուժերին, արդեն վաղուց պատերազմական գործողությունները վերսկսած կլիներ Ղարաբաղում£ Հայաստանը պետք է կենտրոնացնի բոլոր հնարավորությունները և նվաճի հնարավորինս մեծ, ծով դուրս բերող տարածքներ£ Իհարկե, հարկ կլինի հասկացնել Ռուսաստանին, որ նաև նրա շահերից է բխում անտարբեր դիտորդի դերով չբավարարվելը և լիակատար մասնակցություն ունենալն այդ պատերազմում` չսահմանափակվելով զուտ տեղային նշանակության գործողություններով£ Այսինքն, Հայաստանը պետք է համոզի Ռուսաստանին` տարածաշրջանային բախումներում իր հետ միևնույն խրամատում հանդես գալ£ Անշուշտ, այս ամենից անմասն չի կարող մնալ Թուրքիան, որը կփորձի զսպել Հայաստանին, իհարկե, աշխատելով չներքաշվել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ£ Տարածաշրջանային խառնակչությունը չի կարող անտարբեր թողնել և Ամերիկայի Միացյալ Նահանգներին£ Ինչքան էլ Թուրքիայի հետ նրա հարաբերությունները սառած լինեն, Վաշինգտոնը չի կարող բախտի քմահաճույքին թողնել Հարավային Կովկասի սահմանների հարևանությամբ գտնվող իր դաշնակցին£ Այստեղ ծագած իրարանցումը Միացյալ Նահանգների համար առիթ կարող է հանդիսանալ` տեղում իր ռազմական ներկայության հաստատման համար£ Հակառակ պարագայում` տարածաշրջանում իրավիճակի փոփոխությունն առանց ԱՄՆ¬ի մասնակցության, կարող է հանգեցնել տարածաշրջանային գործընթացներից նրա դերակատարության դուրս մղմանը£ Մյուս կողմից էլ, Սպիտակ տունը նույնպես կխուսափի Կրեմլի հետ առճակատումից, և Վաշինգտոնը, Մոսկվան ու Անկարան, ըստ ամենայնի, կհանգեն պատերազմական գործողությունները կասեցնելու պայմանավորվածության£ Իհարկե, դժվար է ենթադրել, թե վրաց-ադրբեջանական համադաշնության գաղափարը երբ կսկսի իրականություն դառնալու նշաններ ցույց տալ կամ ընդհանրապես կիրականանա՞£ Մյուս կողմից էլ պարզ չէ, թե Հայաստանը դեռ ինչքա՞ն պետք է համբերի, մինչև միջազգային հանրությունը Ադրբեջանի սադրիչ գործողություններին արժանի գնահատական տա£ Համենայն դեպս, Հայաստանի բարձրաստիճան զինվորականների շրջանակներն արդեն սկսել են բարձրաձայնել Ադրբեջանի գործողություններին համարժեք պատասխան քայլեր նախաձեռնելու անհրաժեշտության մասին£ Ինչ խոսք, Բաքվի սադրանքներին Հայաստանի համարժեք պատասխանները ոչ միայն ընդունակ են լռեցնելու ադրբեջանցի հիստերիկներին, այլև կարող են ցնցուղ դառնալ այսօրինակ նկրտումներ մտմտացողների գլխին£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ