«ԻՍԿ ԱՍՈՂՆԵՐՆ ՈՎՔԵ՞ ¯Ր ԵՆ»


Փաստերով հիմնավորված առողջ քննադատությունը, մանավանդ` թերությունները վերացնելու մտահոգ առաջարկություններով, նույնիսկ բալասան կարելի է համարել£ Սակայն հնարավոր ինչ¬որ միջադեպեր ուռճացնելով` «Լրատվական հրավառություն» սարքե՞լ... Այն էլ` պայմանական հրադադարը պահպանող բանակի՞ հանդեպ£ Դժբախտաբար, խոսքը թշնամի երկրի լրատվամիջոց ների մասին չէ£ Ու ոչ էլ մեր ԶԼՄ¬ներն են փորձում զանազան հնարանքներով նսեմացնել դավադիր ոսոխի զինված ուժերը£ Ինքներս մեր Բանակն ենք այպանում£ Ավելի ստույգ` մեզանից ոմանք£ Իսկ թե ինչո՞ւ, ո՞ւմ հիվանդ հոգուն բավարարվածություն պարգևելու` դժվար է ասել£ Բայց միանշանակորեն` վերջին մի քանի հրապարակումները շատերի տարակուսանքը հարուցեցին£ Առավել ևս նրանց, ովքեր ինքնախաբեության քողով չեն ծածկում սեփական աչքերը` ՀՀ Զինված ուժերում առկա դրական միտումները չտեսնելու մղումով£ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ¬մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ այլևս չեն զարմացնում լրատվամիջոցային գրոհները£ - Իսկ ասողնե°րն ովքե¯՞ր են,¬ հռետորական հարցադրում է հնչեցնում նա ու հավելում. - Այո, վերջին շրջանում տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր խնդիրներ արծարծվեցին£ Դրանց պատասխանները տրված են` փաստերով հիմնավորված£ Նույնիսկ ավելորդ եմ համարում հիշեցնել, որ բանակը հասարակության հայելին է, բայց անհարկի այս աղմկարարությունների հիմքը հենց այդ է` ևս մեկ ապացույց, որ մեր հասարակության մեջ տարանջատումներ կան£ Մի թռուցիկ անդրադարձ կատարենք հանրահավաքներում բարձրացվող հարցերին, ժողովուրդ հավաքելու ճիգերին, իշխանությունը զավթելու տենդին… Քավ լիցի, ոչ հանրահավաքներին եմ դեմ, ոչ դրանց մարդաշատությանը£ Բայց հրահրումներից բացի ի՞նչ է ասվում հավաքվածներին… Լրատվամիջոցներում էլ, ասես, շարունակվում են այդ հրահրումները£ Իրեն հարգող ոչ մի պաշտոնյա չի կարող դեմ լինել առողջ քննադատությանը£ Ես չեմ ասում` կեղծելով միայն լավը գրեք£ Նույնիսկ չեմ ասի` գոնե աչք մի փակեք եղած դրականի վրա. դա մեր աշխատանքն է, որը պարտավոր ենք ու կատարում ենք£ Սակայն փնովելիս գոնե գրագետ գրեք. իրավաբանորեն ճիշտ ձևակերպեք ձեր իսկ թեկուզ չարակամությունը, տրամաբանորեն ներկայացրեք ասելիքը£ Որոշ լրագրողներ ու լրատվամիջոցներ հաճախ են խոսում անմեղության կանխավարկածի մասին` երբ դա իրենց է ձեռնտու£ Բայց այս դեպքում չեն ցանկացել կամ պարզապես չեն գիտակցել, որ հենց նույն այդ կանխավարկածն են խախտում£ Այս պահին իրենց այդպե°ս է ձեռնտու£ Ուրիշ ինչպե՞ս որակել նման քայլը, եթե դեռ բացահայտումը չի ավարտվել. ավելին, միջադեպը նոր է կատարվել, ու հանկարծ ԶԼՄ¬ներով բարբաջանք է տարածվում, թե խաղաղեցնում են, որ իրենց մութ գործն անեն£ Հիմա ինքներդ դատեք` ո՞վ է մութ գործերով զբաղվում. մե՞նք, որ փաստերն ի մի բերելով հանցագործ¬մեղ սակից¬դրդապատճառներն ենք փորձում հիմնավորել, թե՞ աղմկարարության սիրահար թերթերը£ Ասենք թե` ձեր որոշ ընթերցողների հիասթափեցրիք բանակից, բա ձեր անվտանգությունն ումի՞ց եք պահանջելու£ Բավական է նեղ¬անձնական կիսատ-պռատ «ճշտով» ճշմարտությունն աղավաղեք£ Մենք փաստերով ենք առաջնորդվում և ճշմարտության ու արդարության կողմնակից ենք£ Բոլոր թերի դատողությունների փոխարեն գոնե մի չբացահայտված հանցագործություն հիշեցրեք, մի միջադեպ հուշեք, երբ անարդար լուծում է ստացել£ Այո, մեր համակարգում չկա° չբացահայտված հանցագործություն£ Ու դա ես միայն Ռազմական ոստիկանության շնորհը չեմ համարում£ Ինքս այսրոպեական զգացմունքայնությամբ չեմ առաջնորդվում և բացահայտումների առումով մեր հաջողություն ների համար նաև լրագրողներիդ «ներդրումն» եմ ուզում նշել£ Եղեք ընդդիմադիր, հակապետական. ձեր խնդիրն է, բայց ընդդիմադիր` բանակի՞ն… Պարզապես չեմ հասկանում£ - Բայց մեզանում իրական ընդդիմություն կա՞, որ ընդդիմադիր մամուլ լինի£ Կան կոնկրետ կուսակցական շահեր, և այդ շահերն սպասարկող լրատվամիջոցներ£ Վկան, թերևս արմատական ընդդիմություն համարված ՀԱ Կոնգրեսի պառակտումն էր, ինչի պատճառն ավելի քան պարզ է£ - Նախասիրության ու արժանապատվության խնդիր է£ Ինչևէ, թող Աստված մեր արդարությամբ մեզ դատի, բայց խառնակողներին թող գթա ու ազատի մոլորության ճիրաններից£ Ճշմարտությունն ասելուց մենք չենք խուսափում, մեզ ուղղված ոչ մի հարց անպատասխան չի մնում£ Այնպես որ` միայն հանուն պոռոտախոսության, սոսկ կեղծ պահվածքով իբր համարձակ երևալու համար կարիք չկա օդից, ավելի ճիշտ` սեփական մտապատկերների քաոսից «թեմաներ» որսալ£ Այո, բանակի մարտունակության վրա չի կարող չազդել` երբ սպաների, այն էլ` բարձրաստիճան, ու մյուս պաշտոնյաների հասցեին թերթերի էջերում լուտանք ու ցեխ է շպրտվում£ Նման լրագրողների հոգեբանություն ունեցող զինվորներն էլ հանկարծ կարող են «մրոտված» սպայի հրամանները չկատարելու փորձեր անել£ - Չե՞ք կարծում, որ ստահոդ լրատվությանն անհապաղ արձագանքել է պետք և հենց նույն լրատվամիջոցում կեղծիքը հերքելով` ճշմարտությունը տպագրել£ Մանավանդ` ԶԼՄ¬ների մասին գործող օրենքում ամրագրված է այդ պահանջը£ - Որ ի՞նչ. սկսենք բանավիճել այսպես կոչված «մարտնչող տգիտության» հե՞տ£ Իմ համոզմամբ` բանակը բացառիկ կարգավիճակ ունի. թե° զինվորի, թե° սպայի մարտունակությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով` բարոյահոգեբանական, վստահության, բանիմացության և այլն£ Համոզված եղեք` արվում է ամեն ինչ` զինվորի ու զինվորականի ինքնավստահությունն ու հավատն ամրապնդելու£ Օրինակ, արտագնա նիստեր ենք անցկացնում տարբեր զորամասերում, որտեղ ներկայացվում, քննարկվում են կատարված կարգապահական խախտումներն ու հանցագործությունները, սպայակազմի ու զինվորների ներկայությամբ համապատասխան որոշումներ ենք ընդունում դրանց առնչությամբ£ Դա ներհամակարգային տարածված պրակտիկա է£ Բայց որպես կանոն մեր դեմ գրում են այդ ամենից անտեղյակ մարդիկ, ովքեր բանակի զորացման, մեր երկրի կայացման գործում, մեղմ ասած` հանդիսատեսի կարգավիճակում են£ Կամ դեռահասներ են` բառի բուն իմաստով ու իրենց մտավոր կարողությունների առումով£ Որևէ մեկին վիրավորելու նպատակ չունեմ, բայց բարձրաստիճան սպային «տգետ» անվանել կարող է միայն մտավոր դեռահասը£ Այս պարագայում ո՞ւմ ի՞նչ բացատրես, կամ ումի՞ց ի՞նչ պահանջես£ Աստվածաշնչյան ճշմարտությունն է փաստում` չփռես մարգարիտներդ խոզերի առաջ, և` երբ իմաստունը չափվում է հիմարի հետ` նրան իմաստուն է դարձնում ու ինքը հիմարանում£ Հիշենք Աստվածաշնչի մի հատվածը. հրեաներն էլ նշան էին ուզում` ապացույց£ Աստծո Որդին իրենց դիմաց կանգնած` նրանք նշան էին ուզում… - Այո, դժբախտաբար խմբային շահը մեր որոշ գործընկերների հաճախ չափազանցությունների գիրկն է մղում£ Կրկնվելուս համար` ներողություն, բայց կարծում եմ, որ հերքում պահանջելն ու ընթերցողին իրականությունն իրազեկելու համար ևս պետք է հետևողական լինել£ - Եթե ինձ թույլ տամ նմանվել որոշ լրատվամիջոցների ու լրագրողների, որոնք ուրիշներին են մեղադրում կաշառակերության, սրիկայության, ստրկամտության մեջ, նրանց պիտի հարցնեմ` իսկ դուք ինչո՞ւ եք պատվերներ կատարում, ինչո՞ւ արդար չեք… Ինչո°ւ£ - Իրականում ինչպիսի՞ն է մեր բանակն այսօր£ - Բարեփոխումների ճանապարհով ընթացող բանակ£ Անկեղծ ասած, ինքս որոշակի վերապահումներով եմ վերաբերվում բարեփոխումներին` չնայած որպես զինվորական գիտակցում եմ, որ հրամանները պետք է կատարենք£ Չհակասելով «չկան լավ և վատ օրենքներ» սկզբունքին, ես կավելացնեմ, որ չկան լավ ու վատ բարեփոխումներ. կան դրանք իրագործող լավ ու վատ մասնագետներ£ Հավատում եմ, որ լա°վ սպաների, լա°վ մասնագետների շնորհիվ արդյունքներն էլ դրական կլինեն£ Բայց, օրինակ քաղաքացիական վերահսկողության առումով վերապահումիցս հրաժարվել չեմ կարող£ Ինչո՞ւ£ Որովհետև չեմ կարծում, որ «ոչ պատերազմ ¬ ոչ խաղաղություն» (որն ավելի շատ նշանակում է պատերազմ) իրավիճակում գտնվող բանակի դռները լայնորեն պետք է բացենք քաղաքականացված հասարակության առաջ£ Այնպես որ, հասարակական կամ քաղաքացիական վերահսկողություն ասվածը կոնկրետ մշակված համակարգով պետք է լինի£ Չեմ գտնում, որ մի քանի անդամ ունեցող ամեն կազմակերպություն իրավունք պետք է ստանա զորամասեր մտնել ու այսպես կոչված` վերահսկել£ Զբոսաշրջությունը եկամտաբեր ու օգտակար է պետությունների, բայց ոչ թե բանակի համար£ Ինչ վերաբերում է համակարգում տիրող իրավիճակին, փաստեմ, որ տիրապետում ենք դրան և վստահ ենք մեր վաղվա օրվան£ Ասեմ, որ համակարգից դուրս էլ լավ բարեկամներ ու աջակիցներ ունենք£ Նրանց թվում նաև «Ավանգարդն» է, որն հետաքրքրությամբ են կարդում բանակում և որի հրապարակումները նաև լավ քաղաքացի դաստիարակելուն են միտված£ - Շնորհակալություն£ Մամուլի կարևոր առաքելությունը նաև այդ է£ Անկախության տոնի նախօրյակին երիտասարդության շրջանում մենք մի փոքրիկ հարցախույզ անցկացրինք£ Արդյունքը մեզ հաճելիորեն զարմացրեց. այնպես ջերմորեն էին արտահայտվում հայրենիքի մասին. կասեի` տիրոջ սրտացավություն ու գնահատանք կար նրանց խոսքերում£ Իսկապես զարմացանք, բայց և ուրախացանք£ Բանակում ծառայելու ընթացքում` զորակոչ-զորացրում ժամանակահատվածում փոխվո՞ւմ է մեր պատանիների վերաբերմունքն` այս առումով£ - Իհարկե փոխվում է£ Բանակ են գալիս ուրիշ` չկայացած, չկազմավորված, զորացրվում են` ամրացած, ավելի առողջ մտածելակերպով, գիտակցելով, որ հայրենանվեր գործի են մասնակցել, իրենց պարտքն են կատարել և 2 տարի պաշտպանել են իրենց հարազատների խաղաղությունը£ Ինչ խոսք, թերություններ կան. կան վատ սպաներ ու լկտի զինվորներ£ Բայց նրանք էլ մերն են, և խիստ միջոցներ ենք կիրառում` նրանց կարգի հրավիրելու£ Այո, հարկ եղած դեպքում նախընտրում ենք խիստ պատժամիջոցները, որպեսզի գաղութների, բանտերի ճաղերից այն կողմ չհայտնվեն£ Այնուամենայնիվ, ընթացող բարեփոխումների օրակարգում կարելի է քննարկել և հետևյալ խնդիրը. ես կարծում եմ, որ մինչև 3-5 տարի ազատազրկվածները գտնվեն կարգապահական գումարտակ ներում£ Քաղաքացիական կալանավայրերում 15-25 տարեկան տղաները շփվում են հանցագործ աշխարհի հետ, իսկ մեր գումարտակներում վերադաստիարակվելու հավանականությունն ավելի մեծ է£ - Ահա թե ինչու հատկապես զինվորների ծնողներն ու զորացրվածներն ընդգծված հարգանքով են խոսում Ձեր մասին£ Ինչպես քիչ առաջ ասում էիք` նրանք հավատում են Ձեր արդարամտութ յանը. ՌՈ¬ում հայտնված կարգազանցի ծնողն ուզում է անպայման հանդիպել Ձեզ` վստահ, որ պատժելու իրավունքն այստեղ չի չարաշահվի£ - Դա սկզբունք է մեզ համար£ Բայց չեմ պատրաստվում մեր աշխատանքն անթերի համարել. դա վտանգավոր է£ Վատ է այն ոստիկանապետը, ով լավագույն ցուցանիշների դեպքում անգամ գոհանում է իր աշխատանքով ու գովաբանում իր գործն ու աշխատակիցներին. դա կարող է բթացնել զգոնությունը£ - Բայց չբացահայտված ոչ մի հանցագործություն չունենալն արդեն իսկ գնահատանք է£ - Ռազմական ոստիկանությունը կոչված չէ` միայն հանցագործությունների դեմ պայքարելու, այլ` նաև զինվորների ու սպաների շահերը պաշտպանել ենք պարտավոր£ Իսկ առանց խորը վերլուծությունների անկարելի է իրավիճակին տիրապետել, կայուն հաճախականությամբ գնահատել վիճակը, առավել ևս` կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել£ Այնպես որ, մենք բոլորից ավելի շահագրգիռ ենք` արագորեն հայտնաբերել ցանկացած թերացում ու խախտում (էլ չեմ ասում` զանցանք ու հանցանք). բայց` դրանք արագ վերացնելու ու շտկելու պատասխանատվությամբ£ Ու այդ ամենի մասին խոսել էլ չենք զլանում` ինչպես համոզվում են մեզ դիմողները£ Կայացած ու կատարյալ բանակ ունենալուն նպաստելն իմ պարտքն եմ համարում ոչ միայն որպես սպա, այլ նաև որպես քաղաքացի, որպես հայր£ Վաղն իմ որդին է ծառայելու այս նույն բանակում. ուրեմն այսօր իսկ այնտեղ այնպիսի հիմքեր պետք է դրվեն, որ իմ զավակին հանգիստ խղճով ճանապարհեմ ծառայության ու նրանից չամաչեմ` իմ ստեղծածի համար£ - Մեկ բառով` Արժանապատվությո°ւն£ Շնորհակալություն` զրույցի համար£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ