Կատակը չներվեց


9/11 թվագրվող ամերիկյան ողբերգությունից մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայում անցկացված դիմակահանդեսին ոստիկանության սպա Կոլին Թերրին ներկայացել էր… թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի հանդերձով: Թերրին ռազմական պատրաստականություն էր անցել Աֆղանստանում և այնտեղ լուսանկարվել էր Ուսամայի դիմակով ու արաբական տարազով: Նույն հանդերձն էլ ընտրել էր` դիմակահանդեսում մի լավ զվարճանալու: Սակայն տեղի ոստիկանությունը չհանդուրժեց սպայի զվարճամտությունը: - Չնայած, կարծում ենք, որ նրա արարքն ավելի շուտ սխալ է, քան հասարակության համար վնասակար, սակայն դա բացահայտորեն անտեղի էր,- նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ: Իսկ Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է` - Պարոն Թերրին այլևս չի վերադառնա ԵԽ առաքելությունում իր աշխատանքին: Դե, հանաքասերն էլ ստիպված է հիմնավորումներ գտնել, որ հանցանք գործելու որևէ միտում չի ունեցել, այլ ընդամենը կա-տա-կել է: