Թմրադեղ` այո, սիգարետ` ոչ


Ինչպես արդեն շատ երկրներում, Հոլանդիայում էլ արգելված է հասարակական վայրերում ծխելը: Հատուկ` որոշ սրճարաններում, սակայն այցելուներին թույլատրվում է մարիխուանա ծխել: Եվ վերջերս ոստիկանները ձերբակալել են մի հոլանդացու, ով թմրադեղի տեսքով սովորական ծխախոտ է փստացրել: Պաշտոնական գրկախառնություններ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը դժգոհել է Նիկոլյա Սարկոզիից, թե իբր Ֆրանսիայի նախագահը հաճախ է շոյում իր ուսերը, երբեմն էլ գրկում է բոլորի ներկայությամբ: - Հպումը գերմանական կուլտուրայի մաս չի կազմում,- ասել է վարչապետը:- Ավելի համեստ պետք է լինել: Ասում են, սակայն, Սարկոզին վերջերս հրապարակավ գրկել է նաև Սահակաշվիլիին, և նա բոլորովին դեմ չի եղել: