Կասպարովը կոչ է անում...


Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը, ինչպես հայտնի է, մարզական հաջողությունների մայրամուտին նվիրվեց քաղաքականությանը£ Նրա վերջին հարցազրույցներից մեկը պարզապես անակնկալի է բերել շատերին£ Նախկին չեմպիոնն Արևմուտքին կոչ է արել ճնշումներ գործադրել Ռուսաստանի իշխանությունների դեմ. ¬ Ամենից առաջ նրանց զրկեք իրենց համար ամենաթանկից` փողերից և արքայական կենսակերպից£ Դադարեք կրեմլյան ղեկավարությանը վերաբերվել բարեկամի նման, որովհետև նրանք բարեկամ չեն£ Ուսումնասիրեք նրանց բանկային գործառնություններն ու անձնական հաշիվները, Եվրոպայում ունեցած սեփականությունը£ Եվրամիություն մուտքի թույլտվություն մի տվեք նրանց, ովքեր ակտիվորեն խեղդում են ժողովրդավարությունը Ռուսաստանում£ Նույնիսկ այդ կերպ վարվելու սպառնալիքը շատ արագ արդյունք կտա,¬ ասել է Կասպարովը£ Ավելին, արևմտյան պետություններին նա խորհուրդ է տվել` մշակել միասնական էներգետիկ քաղաքականություն, որովհետև իր կարծիքով` Կրեմլը Ռուսաստանի էներգետիկ պաշարներն օգտագործելու է` ճնշելու արևմուտքին£ ¬ Գնորդներն ավելի մեծ կշիռ կունենան, քան վաճառողը` եթե համերաշխություն ցուցաբերեն և պահվածքի միասնական գիծ որդեգրեն£ Եթե Եվրոպան չմիավորվի, ապա Պուտինը հետագայում էլ օգտագործելու է էներգետիկ շանտաժը,¬ ընդգծել է շախմատիստ-քաղաքագետը և հավելել. ¬ Նավթի գների աննախադեպ աճը Պուտինին հնարավորություն տվեց հետաձգել աղետը. բայց միշտ այդպես չի լինի£ Շուտով առաջնորդները կգժտվեն իրար հետ, և այդ ժամանակ էլ ժողովրդական հեղափոխության հնարավորություն կծագի£ Ի դեպ` լրատվամիջոցներում Կասպարովին հիշեցրել են դեռևս 1907 թ. Ստոլիպինի մի արտահայտությունը. - Պետականության հակառակորդները կցանկանան ընտրել արմատականության ուղին, Ռուսաստանի պատմական անցյալից, մշակութային ավանդույթներից ազատագրվելու ճանապարհը£ Նրանց մեծ ցնցումներ են պետք, իսկ մեզ` հզոր Ռուսաստան»£ Նշանակալից ծրագիր Հայաստանում Նորերս գործարկված` Հայաստանում և Կովկասում նախադեպը չունեցող կենսագազի գործարանի աշխատանքներն իրականացվելու են թռչնաբուծական կենդանական թափոնների կառավարման համակարգի ներդրման շրջանակներում: «Մաքս-Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հավաստմամբ` գործարանի շահագործակցումը կնպաստի վերականգնվող էներգիայի նոր դաշտի ստեղծմանը Հայաստանում, ջերմոցային գազերի արտանետումների նվազմանը և գլոբալ տաքացման դեմ պայքարին: Ի դեպ, արդյունաբերական ճանապարհով թռչնաղբը մշակելուց հետո զգալիորեն կրճատվելու են հողը և ջուրը աղտոտող տարրերը: Իսկ կենդանական թափոնների մշակման արդյունքում լրացուցիչ վերամշակման միջոցով ստացած որակյալ պարարտանյութը` կխթանի բերքատվության աճը: Այս ծրագիրը բազմաթիվ առումներով ուղեցույց է հանդիսանալու հետագա նմանատիպ ձեռնարկումների համար:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ