Նրա մարտնչման լուսավոր բռնկումները


Կան մարդիկ, ում համար մեծագույն ձգտումը հեշտ վաստակն է£ Իսկ նրանց համար, ովքեր սովորաբար անհանգիստ են բնավորությամբ, մեծագույն ձգտումը դժվարութ յունների հաղթահարումով գոհացնող վաստակի ձեռքբերումն է, որը տարբեր ժամանակներում և տարբեր ոլորտներում հանրության անդամների համար դառնում է ոգեղենի սնուցման աղբյուր, դեպի լավն ու բարին տանող լուսատու£ Այս մտքին հանգեցի` հանդիպելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ամբիոնի պետ գնդապետ Հրանտ Մանվելյանի հետ£ Ամբիոնում ապագա սպաները գիտելիքներ են ձեռք բերում հրետանային հետախուզությունից, մարտական աշխատանքից և մարտավարությունից£ Այժմ սովորողների ուսուցման առաջադիմությունը հիշյալ առարկաների գծով երիցս բարձր է, քան 2-3 տարի առաջ էր£ Այս մասին պերճախոս վկայում են զորամասերից ստացվող գրավոր բնութագրերը£ Դրանցում հաճախակի կարելի է հանդիպել ՌԻ¬ի շրջանավարտների կողմից տարաբնույթ նորմաների, մասնագիտական հրահանգների պահանջների համակողմանի կատարման և հրետանային տեխնիկայի խոր տիրապետման վերաբերյալ գնահատականների£ ՌԻ¬ում, այս ձեռքբերման մեջ անուրալի է գնդապետի շոշափելի վաստակը, ով, սակայն, համեստորեն վերագրում է ֆակուլտետի սպայակազմի բոլոր անդամներին£ Այդ օրը ձանձրույթը պատել էր ամբիոնի պետին£ Եվ իջել էր քայլելու ծառուղիով£ Հանգստացող գումարտակի տղաներն այստեղ-այնտեղ խմբված զրուցում էին£ ¬ Պարոն կուրսանտ, քեզ կարգին բան եմ հարցնում, որտե՞ղ ես կատարելագործել անգլերենդ,¬ ճամփեզրին դասակի հրամանատարը հարցրել էր կուրսանտին£ ¬ Մեր գյուղի դպրոցում,¬ կատակի էր տվել կուրսանտը… Ժպտացող գնդապետը խոսակցությունից հավանաբար հուզվեց£ Եվ որտեղից որտեղ գուցե և նրա առջև վեր հառնեց Թբիլիսիի երբեմնի զորամասում խայտացող մանչուկի արկածներով լի առօրյան£ Իսկ և իսկ ինքն այս կուրսանտի նման տղա էր£ Հոր վաղաժամ կորստից, ճիշտ է, ժամանակից շուտ հոգսեր էր ուսել, բայց բնավ չէր զլացել, նույնիսկ նեղ պահերին օգնել էր մայրիկին, ում ուսերին էր մնացել հինգ երեխաների խնամքը£ Զորամասում զինվորականների հետ հաճախակի շփումներից այլևս կողմնորոշել էր` դառնալ հրետանավոր£ Ուստի առանց երկար խորհելու` ընդունվել էր Թբիլսիի հրետանային ուսումնարան£ - Վերջապես դուրս եկանք շրջապատումից,¬ հոգոց էր քաշել գնդի նախկին հրամանատար գնդապետ Մանվելյանը` հուզմունքից ոտք դնելով հուշերի աշխարհը£ Սա սովորական խոսք չէր, որ նախկին գնդի հրամանատարն ասել էր չորս տասնամյակ առաջ Աֆղանստանի օգնության ժամանակ Կունդուզ քաղաքի մատույցների կռիվներում£ Ծանր ու ողբերգական ժամանակ էր£ Պատերազմական մսաղացը կլանում էր անթիվ¬անհամար կյանքեր, և ճակատագիրը մի իսկական դժոխքի էր վերածել հիշյալ մատույցները£ Դառնանուշ այդ հաճույքից բաժին հասավ նաև 54208 գնդի մարտիկներին£ Բարձր մարտունակությունը և բարոյական կայուն հատկանիշները գնդին արժանացրել էին Թուրքեստանի զինվորական օկրուգի լավագույն զորամասի կոչմանը£ Ցավոք, Կունդուզի մատույցներում դուշմաններն աննախադեպ մարտունակություն և ակտիվություն էին ցուցաբերում£ Պատահել էր, որ հակառակորդի դիմադրությունը հաղթահարելու փոխարեն` երբեմն խորհրդային ստորաբաժանումներն էին ընկնում շրջապատման մեջ£ Այդ չարիքը պատուհասել էր Մանվելյանի գնդին ևս£ Պայթել էր գնդի հրամանատարական զրահամեքենան£ Հրավիրված մարտկոցի հրետանավորները ցուցաբերելով քաջություն` պաշտպանության օղակի մեջ առնելով գնդապետ Մանվելյանին և զինակից ընկերներին` հանեցին շրջապատումից£ ¬ Դա արկածախնդրային ռոմանտիկա չէր,¬ մռայլվում է նախկին գնդի հրամանատարը` խոնարհելով գլուխը£¬ Ճիշտ է, գունդը կատարել էր առաջադրանքը, բայց մեծաթիվ զոհերի գնով£ Ես, օրինակ, մինչև մահ ու գերեզման կհիշեմ այն չորս ճշգրտող հրետանավոր սպաներին, որոնք զոհվեցին դաժան պայմաններում£ Խոսում ենք կյանքի ու մահվան մասին` ակամայից ականջիս է հասնում մի աստիճանազրկված սպայի շինծու խոսքը. «Ես անկարող եմ պարտադրել ու սպանել…»£ Սակայն պարզունակ փիլիսոփայող այս մարդը մոռանում է, որ անընդունելին ու անցանկալին երբեմն դառնում է անհրաժեշտություն, հաճախ դեպի բարին գնացող անհրաժեշտություն£ Գնդապետը մարտի էր գնում բարին փրկելու ակնկալիքով` մահվան աչքերին ակնդետ, հնազանդ մարդկային խղճին£ Եվ փրկելուն ուղեկցում են բազում լուսավոր թռիչքներ£ Նրանց առկայությամբ գիտակցված մահվան կարող են գնալ ոչ միայն զինվորականներ, այլև շինարարը, արվեստի մարդը, մյուսները£ Միով բանիվ` զինվորականի կյանքի կորստով վեր է հառնում մի ավելի կարևոր ու մեծ կյանք, որտեղ հեռացող զինակիցների կսկիծը սրտում` խաղաղ պայմաններում հիմա իր դժվարին ու անհանգիստ պարտականությունն է շարունակում գնդապետ Մանվելյանը£ ¬ Այնուհանդերձ գնդապետի աստեղային ժամը ՌԻ¬ում զրահատանկային հոսքի բացման ջանքերն էին£ Այս մտքին են բուհի շատ դասախոսներ ու մասնագետներ£ Երբ հանդիպում էինք գնդապետի հետ, ապագա տանկիստներն իրենց պարապմունքներն անցկացնում էին արդեն «T-72» տանկի վրա£ Իսկ ուսումնական կենտրոնն ամեն անգամ հյուրընկալում և հրաժեշտ է տալիս գնդապետին` ինչպես գերդաստանի հորը£ ¬ Այստեղ կատարվող մեծ ու փոքր բոլոր գործերի վրա դողացել եմ ես,¬ պատմում է նա£¬ Եվ ջանացել եմ, որ կատարվեն միմիայն արդի ռազմաշինարարական նորմաներին համապատասխան£ Այլևս հանգիստ եմ, որ ավարտվել է այնտեղի ճաշարանի բարեկարգումն ու խմելու ջրի անցկացումը£ Գնդապետի հետևողականության և բարեխղճության շնորհիվ իր 2¬րդ ծնունդն է ապրել «Բալահովիտ» հրաձգարանը ևս£ Հրետանու ֆակուլտետի նախաձեռնությամբ նաև կազմակերպվել է, այսպես ասած, «ըստ կետերի գործողությունների անցկացումը»,¬ լայն ժպտում է ամբիոնի պետը£ Տարիներն, այո, գրել են գնդապետ Մանվելյանի հարուստ զինվորական կյանքը£ Սակայն դժվար թե նրա վարկն ունենար ընդարձակման այսօրվա պարագիծը միայն տարեթվերով£ Ավագ սպայի բարի անուն վաստակելու ազնիվ մղումով նա դարձել է ժամանակի ուղեկիցը` ավելի շատ տարիների իր արածով, դրանց լուսավոր բռնկումներով և թռիչքներով£

Արամայիս ՂԱԶԱՐՅԱՆ