ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


n Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 24-25-ն աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հոկտեմբերի 25-ին Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ստեփանակերտում եւ Իվանյան գյուղում ԼՂՀ Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանդիսավոր արարողությանը: Այնուհետեւ Հայաստանի եւ Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորավարժություններին: Զորավարժություններից հետո ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր: Այստեղ Հանրապետության նախագահը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության հարցերին: n Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Կոսովո` հանդիպելու բազմազգ դիվիզիայի հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա հունական գումարտակի հրամանատա րության, ինչպես նաև Կոսովոյի ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Գուեսիպե Գայի հետ: Ս.թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: