Դալայ Լաման դադարեցնում է պայքարը


Տիբեթի հոգևոր առաջնորդը հրաժարվել է իր երկիրը Չինաստանից առանձնացնելու պայքարից: -Ես հանձնվում եմ, - ասել է Դալայ Լաման` հնդկական Պխարամսալա քաղաքում, որտեղ արտաքսված է Տիբեթի կառավարությունը: Նա տեղեկացրել է, որ նոյեմբերին կկայանա տիբեթցի վտարանդիների հանդիպումը` որոշելու հետագա անելիքները: - Երբ խնդիրը Չինաստանին է վերաբերվում` բոլորը` ներառյալ ՄԱԿ-ը, կեցվածք են ընդունում, թե այնտեղ մարդու իրավունքները չեն ոտնահարվում, նույնիսկ` Տիբեթում: Բայց մենք գիտենք, որ նույնիսկ չինացիները չունեն քաղաքացիական իրավունքներ, և ժողովրդավարական ազատություններ,- ասել է Եվրոպայում Դալայ Լամայի ներկայացուցիչ Ցերին Թաշին` Բի-Բի-Սի-ին տված հարցազրույցում: Դալայ Լաման հերքել է Չինաստանի այն մեղադրանքը, թե իր նպատակը ՉԺՀ-ից Տիբեթի անջատումն է և ընդգծել է, որ ինքը պայքարում է Տիբեթի ինքնավարության համար` բուդդայական եզակի մշակույթը պահպանելու նպատակով: - Օրերս կողմերի միջև բանակցությունների նոր փուլ կսկսվի: Մինչ այդ, սակայն, տիբեթցիների մեծամասնությունը կողմ է ինքնավարությանը, իսկ «Տիբեթի երիտասարդական կոնգրես» խոշոր կազմակերպությունը հանդես է գալիս երկրի անկախության պահանջով: