«Մենք նվիրական հարց ենք լուծում»


... Իրականությունն այն է, որ տևական պասիվ ժամանակաշրջանից հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է ակտիվ փուլ: Սա պայմանավորված է առնվազն երկու կարևոր հանգամանքով` և° Հայաստանում, և° Ադրբեջանում ավարտվեցին նախագահական ընտրությունները, և երկրորդ` տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները մեկ անգամ ևս բոլորին համոզեցին, որ խնդրի կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի: Ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե Լեռնային Ղարաբաղը ցամաքային սահման ունենա Հայաստանի Հանրապետության հետ, և եթե միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրները երաշխավորեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Կարծում եմ, օգտակար է ակտիվությունը, օգտակար են հասարակական քննարկումները, և խորապես համոզված եմ, որ մենք դեռևս թևակոխելու ենք շատ ավելի ակտիվ հասարակական քննարկումների ժամանակաշրջան: Քննարկումները միշտ օգտակար են, բայց դրանց հիմքում միայն ու միայն մեկ շահ պետք է լինի` հայ ժողովրդի շահը: Մենք ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց շատ բան ենք նվիրաբերել, որպեսզի աչք փակենք կամ չնկատելու տանք շահարկումների փաստերը: Մենք նվիրական հարց ենք լուծում: Մենք կարևոր պատմական խնդիր ենք լուծում, և այս պատմական խնդրի լուծման ընթացքում, եթե որևէ մեկը, փորձում է այլ շահ փնտրել, ապա դա բարոյական չէ: (Հատված Նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցից)