Ի՞նչ է պատմում ստորագրությունը    


 

Այո, այո, ստորագրությունը ևս խոսում է տիրոջ բնավորության մասին:

1. ՉԱՓՍԸ.

ա. լայն, խոշորատառ - ընդհանուր մտածողություն

բ. խիտ - կոնկրետ մտածող:

2. ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ.

ա. երկար - խնդիրների մեջ խորամուխ լինելու ունակություն. տոկունություն, անհարկի բծախնդրություն և տաղտկություն.

բ. կարճ - իրավիճակը ճիշտ ընկալելու և արագ կողմնորոշվելու ունակություն: Չի հարմարվում միապաղաղությանը:

3. ՏԵՍԱԿԸ.

ա. կլորավուն - մեղմություն, բարիություն, հավասարակշռվածություն.

բ. անհարթ, ծուռումուռ, անկյունավոր - անհամբերություն, դյուրագրգռություն, կտրուկություն, անկախություն, պատվասիրություն, համառություն:

4. ՏԱՌԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ.

ա. իրարից հեռու տառեր - առատաձեռնություն, շռայլություն.

բ. «խիտ» ստորագրություն - տնտեսող և ժլատ (հատկապես` եթե տառերը մանր են):

5. ՏԱՐԲԵՐ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆ.

ա. շրջանակ - խնդիրներից ու գաղափարներից կառչելու հակում.

բ. պտույտիկներ - զգուշավորություն և համառություն:

6. ԹԵՔՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ.

ա. դեպի ձախ - վառ արտահայտված անհատականություն, քմահաճություն.

բ. դեպի աջ - հավասարակշռվածություն, ըմբռնելու հակվածություն.

գ. ուղիղ - զսպվածություն, շիտակություն, ուղղամտություն, խելացիություն.

դ. դեպի տարբեր կողմեր - ծածկամտություն,

ե. «պառկած» տառեր - հոգեկան լուրջ խնդիրների առկայություն:

7. ՎԵՐՋՆԱԳԾԻԿԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ.

ա. դեպի վերև - լավատեսություն,

բ. դեպի ներքև - հակվածություն հոռետեսությանը,

գ. ուղիղ - հավասարակշիռ բնավորություն:

8. «ՊՈՉԻԿԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ».

Որքան «պոչիկը» երկար է, այնքան տվյալ անձը անհանդուրժող է ուրիշի կարծիքի հանդեպ: Դա նաև շրջահայացության ու զգուշավորության նշան է: Որքան կարճ է «պոչիկը»` ստորագրության տերն այդքան անհոգ կամ անփույթ է:

9. ՍՏՈՐԱԳԾՈՒՄԸ (գծելը).

ա. ներքևից - ինքնասիրություն, նեղացկոտություն, կախվածություն` շրջապատի կարծիքից.

բ. վերևից - հպարտություն, փառամոլություն.

գ. ստորագրության վրա - ինքնաքննադատություն, դժգոհություն` ինքն իրենից, կասկածամտություն:

10. ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ.

ա. համաչափ տառեր - հուսալիություն.

բ. անհամաչափ - անկայուն բնավորություն, տրամադրության հաճախակի անկումներ.

գ. թռիչքաձև - զգացմունքայնություն, անհավասարակշռվածություն:

11. ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ.

ա. հասարակ - մարդն ապրում է «խնդիրներ չկան» սկզբունքով.

բ. «ծանրաբեռնված» - հաճախ հակված է «լուն ուխտ սարքել».

գ. ինքնատիպ - ստեղծագործական մեծ ներուժ:

12. ՊԱՐԶՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ (ընթեռնելիություն).

Որքան ավելի հասկանալի է ստորագրությունը, այնքան ավելի «բաց»` բացահայտ ու մատչելի է դրա տերը:

13. ՀԱՍՏԱԳԻԾ (գրիչը սեղմելով գրած) ԼԻՆԵԼԸ.

ա. չափից ավելի - հարձակողականություն.

բ. թույլ - ծածկամտություն.

գ. ուղիղ - ինքնավստահություն: