Ամենաերկարակյաց երկվորյակները


 

Այնքան բացառիկ է այս փաստը, որ նույնիսկ Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել. Էդիթ և Էվելին քույրերը նոյեմբերի 15-ին նշեցին իրենց ծննդյան 102-րդ տարեդարձը: Մոլորակի ամենատարեց այս երկվորյակներն ապրում են Շոտլանդիայում:

Ռեննի ազգանունը կրող քույրերը ծնվել են 1909 թ. Նյուբերգ գյուղից ոչ հեռու գտնվող ագարակում` Մեծ Բրիտանիայի թագավոր Էդուարդ VII-ի գահակալման օրոք: Նրանք այսօր էլ հիշում են, որ չնայած արտաքնապես իրենք շատ նման էին միմյանց, սակայն մայրը նաև նույնակերպ էր հագցնում դստրիկներին:

Էվելինը 4 զավակ, 12 թոռ, 26 ծոռ և 3 թոռնաթոռ ունի: Էդիթը նույնպես 4 զավակ ու 3 թոռնաթոռ ունի, բայց` 9 թոռ ու 21 ծոռ: Ամբողջ կյանքում նրանք մոտ են եղել իրար և այսօր միասին էլ ապրում են Բոնտիոնի ծերերի տանը: Քույրերը երբևէ դուրս չեն եկել Միացյալ Թագավորության սահմաններից: Երկարակեցության նախապայմանը նրանք համարում են հետևյալը.

- Պարզապես պետք է ապրել, լավ աշխատել և, իհարկե հրաշալի ամուսին ունենալ:

Ռեննիներից առաջ աշխարհի ամենաերկարակյաց երկվորյակ զույգը նույնպես բրիտանացի էր` Լիլի և Էնա Թոմաս քույրերը` ծնված 1910 թ. հունվարի 4-ին (Ռեննի քույրերից փոքր` 50 օրով):