ՕԵԿ-Ը ՓՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԸ


 

Հայրենի Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում պատրաստվելով առաջադրվել պատգամավորության թեկնածու, ՕԵԿ-ական Մարգարյան Հովհաննեսը պարզապես «հանճարեղ» բացահայտումներ է արել.

- Ինչ վերաբերում է 2008 թվականին` ժողովուրդը գնալով հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել: Ժողովրդին պետք է օբյեկտիվ ինֆորմացիա տրամադրել, որ նա հասկանա` ինչ է տեղի ունեցել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո և տա իր արդար գնահատականը: Ասում են` ժողովուրդն ամենաիմաստունն է, ժամանակն` ամենաարդար դատավորը: 2008 թ. նախագահական ընտրություններից հետո կանգնած էինք քաղաքացիական պատերազմի նախաշեմին, եթե «Օրինաց երկիրը» կողմնորոշում չունենար և պետական, ազգային շահը չգերադասեր իր նեղ, թիմային շահից, մենք կունենայինք ոչ թե 10 զոհ, այլ 100 և ավելի: Մենք կկորցնեինք Լեռնային Ղարաբաղը»:

Ստացվում է, որ 2008 թվականի մարտի 1-ին արդեն մենք կորցնելու էինք Լեռնային Ղարաբաղը, բայց այն փրկվեց շնորհիվ այն բանի, որ Արթուր Բաղդասարյանը վերջապես բացահայտեց, թե ինքն իշխանությունների կողմից դրված ական էր ընդդիմադիր դաշտում: Ստացվում է նաև, որ առաջիկայում Բակո Սահակյանը պիտի հրամանագիր ստորագրի` կուսակցության էլիտային Արցախի ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:

Լ.Մ.