Հա՞ որ...


 

Աղանդավորական խմբավորումնե՞րն են կուսակցություններ ներթափանցել, թե՞ հակառակը` դժվար է ասել: Համենայն դեպս, կրոնական և քաղաքական միավորումների համագործակցությունն ավելի է սերտացել, իսկ ծավալները` մեծացել: Այնպես որ, եթե նախորդ խորհրդարանական ընտրություններում այդ խաղն անտեսանելի մնաց, և աղանդների հետ համագործակցելու համար միայն որոշ կուսակցությունների մեղադրեցին (այն էլ ընտրություններից հետո), ապա այս ընտրություններից առաջ արդեն իսկ հրապարակավ սկսել են խոսել այս ամենի մասին: Համագործակցությունն, ըստ երևույթին, երկուստեք փոխշահավետ է:

Թե հատկապես ինչի շուրջ ու ինչ պայմաններով են կողմերը փոխհամաձայնության գալիս` առայժմ թաքցվում է, ու թերևս կարևոր էլ չէ: Իրողությունն այն է, որ նման անազնիվ եղանակով քաղուժերը հազարավոր քվեներ ստանալու հարցն են լուծում:

Օրեր առաջ հակաաղանդավորական հասարակական կազմակերպություններից մեկի հնչեցրած մեղադրանքը գերազանցապես անտեսվեց, և միայն ՀՀԿ ներկայացուցիչնե րից մեկը մի առիթով հայտարարեց, թե Հանրապետականը բացառում է իր և որևէ նման խմբավորման հետ կապը: Փաստորեն միայն իշխող կուսակցությունը լիաբերան կարողացավ խոսել այդ մասին: Իսկ մյուսների համար միևնույնն են դեպի խորհրդարան տանող ուղիները: Նրանք հետո երևի չեն էլ մտածի «նեղսրտել», թե`

Ընդ ավերակացս ո՞նց թագավորեմ