Կանանց բռնության մուսուլմանական հմտություններ


 

Տորոնտոյում վաճառքի է հանվել Հնդկաստանում հրատարակված «Նվեր մուսուլմանական ընտանիքներին» գիրքը, որտեղ հանգամանորեն նկարագրված են կնոջը բռնության ենթարկելու մեթոդները: Պրոֆեսոր Մոլավի Աշրաֆ Ալի Թանվի 106 էջանոց այս «գլուխգործոցն» այսպես կոչված ամուսնական կյանքի գաղտնիքներն է «փոխանցում» երիտասարդ ներին : Այստեղ ներկայացված են կանանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու, անգամ առանձին արարքների դիմաց ֆիզիկական բռնություն կրառելու մեթոդները, ինչն օրինաչափ է մուսուլմանական կենցաղում ու ավանդույթներում: Հեղինակը չի բացառում, որ տղամարդը կարող է ղեկավարել կնոջը` անգամ սպառնալ: Այս ամենով հանդերձ` նա պետք է հոգատար ամուսին լինի, եթե անգամ կինը «հիմար» է:

Կանանց համար սահմանված են հետևյալ վարքականոնները: Նա պետք է ենթարկվի տղամարդուն, կատարի նրա ցանկությունները, չթերանա պարտականություններում և հոգ տանի ինքն իր մասին: Առանձին դեպքերում տղամարդն իրավունք ունի փայտով կամ ձեռքով հարվածել կնոջը, քաշել ականջները, զրկել գումարից: Հատկանշական է, որ քաղաքագետ, գրող, շարիաթի հակառակորդ Թարեք Ֆաթահը գիրքն իսկական սպառնալիք է համարել: