Իրե´նք են ասում


 

Հակաիշխանական, ինչպես նաև հոռետեսական տրամադրություններն Ադրբեջանում շարունակում են աճել: Հայտնի վերլուծաբան Ասիֆ Գուլիևն իր վերջին հոդվածներից մեկում արձանագրել է, որ վերջին տարիներին զգալիորեն նվազել է Ադրբեջանի զինված ուժերում սպայական ծառայության անցնել ցանկացող երիտասարդների թիվը: Գուլիևը մեղադրում է իշխանություններին` հայտարարելով, թե ստեղծված իրավիճակը որևէ մեկին չի հետաքրքրում, և հակաբանակային տրամադրությունների զարգացման պատճառները համապատասխան կառույցները չեն շտապում ուսումնասիրել: Վերլուծաբանն արձանագրում է նաև, որ ադրբեջանական զինուժի հզորության մասին լեգենդները չեն համապատաս խանում իրականությանը: Նշվում է նաև, որ բանակն ամեն տարի միլիարդավոր դոլարներ է պետբյուջեից մսխում, բայց մարտունակ չէ և Ղարաբաղը ռազմական ճանապարհով հետ վերադարձնելու հնարավորություն չունի: