ՇԱՀԱՐԿՎԵՑ ՈՒ ՎԵՐՋ


 

Մինչ հայտնի քաղուժը, ավանդների վերադարձման խնդիրը հերթական ընտրություններում շահարկել պատրաստվելով, նորից է նախատեսում ընտրողների քվեներին արժանանալ, պարզվում է, որ խորհրդային խնայբանկում փոշիացած գումարների վերադարձման գործընթացի առաջին փուլը լավագույն դեպքում 2014-ի կեսերին կարող է ավարտվել: Գաղտնիք չէ, որ և´ տրամադրվող գումարի չափն է անհամարժեք, և´ խիստ սահմանափակ սոցիալական այն խմբերի թիվը, ովքեր հնարավորություն են ստանում բանկում թողնված բավական խոշոր խնայողությունների դիմաց մի քանի հազար դրամ ստանալ: Ավելին, գործընթացի չափազանց դանդաղ տեմպը մեծացնում է գումարների վերադարձը հենց առաջին փուլով (այսինքն` 2014-ին) ավարտելու հավանականությունը: Ամեն ինչ հանգեցնում է այն համոզմանը, որ ավանդների վերադարձը լիարժեքորեն տապալվել է, ու հետևաբար անիմաստ է ընտրարշավից-ընտրարշավ տասնյակ հազարավոր մարդկանց հույս ներշնչել ու սպասեցնել, թե ինչ-որ ժամանակ հետո իրենց գումարների փոխհատուցման հերթն էլ կգա: Այսքանից հետո ոչինչ մի մնում կարծել, քան եզրակացնել, որ ավանդների խնդիրն ՕԵԿ-ի կողմից քաղաքական նկատառումներով շահարկվեց` վերջինիս համար վերջին մի քանի ընտրություններում քվեներ ապահովելու նպատակով: