ՍԵՐԳՈՆ ԿՈ՞ՂՄ Է ԳՆԱՃԻՆ


 

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը որոշել է իր ղեկավարած կառույցի ջանքերը կենտրոնացնել, որպեսզի այս տարի կաթի գինը հանկարծ չէժանանա: Թե ինչից ելնելով է պարոն Սերգոն եզրակացրել, թե կովերն այս տարի այնքան շատ կաթ են տալու, որ կաթնային լճացումը գնանկման հավանականություն ստեղծի, երևի թե ինքն էլ չի իմանա: Ամեն դեպքում, նախարարի քայլը որքան պարզունակ, այնքան էլ վտանգավոր է:

Գաղտնիք չէ, որ գյուղացիական հազարավոր տնտեսություններ մեծ կամ փոքր քանակությամբ կաթ են հանձնում տարբեր վերամշակող ձեռնարկություններին: Վերջիններս թերևս իրավացիորեն մշտապես դժգոհ են մնում վերամշակողների կողմից վճարվող գումարների չափից, իսկ կաթնամթերք արտադրողներն էլ հավատացնում են, որ ավելին վճարել չեն կարող: Նման ընկերությունների անունից գյուղնախարարը խոստումներ շռայլելով` թերևս իր բաժին քարոզարշավն է կազմակերպում հարազատ ՕԵԿ-ի համար` բոլորովին չպատկերացնելով, որ իր քայլն արդեն իսկ որևէ արդյունք չի խոստանում:

Սրանով հանդերձ` օեկական նախարարը նաև չի ցանկանում հաշվի առնել, որ եթե շուկայական տնտեսության պայմաններում կաթի գինը նվազի, ապա կաթնամթերքը նույնպես կարող է էժանանալ: Հանգամանք, որը հաստատ սպառողների շրջանում վատ ընդունելության չի արժանանա: