Գազազել են Օբամայի մատից


 

Բա˜, թուրքերն էլ արժանապատվության զգացում ունեն ու նեղացել են Միացյալ Նահանգների նախագահի մի ժեստից: Սեուլում Թուրքիո վարչապետի հետ հանդիպման ավարտին Բարաք Օբաման նույն իրեն` Դավութօղլու Թայիփ Էրդողանին իր մոտ է կանչել մատի շարժումով:

Չենք կասկածում, որ Թայիփը վազքով մոտեցել է կանչողին (կամ նրա մատին), բայց ահա «Հուրիեթը» գրել է, թե դա վրդովվեցրել է թուրք հանրությանը: Այդ վրդովմունքն էլ, հավանաբար հրահրել է իրենց ժողովրդա-հանրապետական «նրբանկատ» կուսակցությանը` այդ մատնաշարժը որակելով որպես վիրավորանք երկրի արտաքին գործոց գերատեսչության «փաշայի» հասցեին:

Ամեն ինչ ընկալելի կլիներ, եթե խոսքը քսու վաչկատուներին չվերաբերեր: Կեղծավորությամբ արյուն խմողի համար ի˜նչ վիրավորանք: Մոտավորապես երևի այսպես է մտածում նաև Թուրքիո իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որն անհամաձայնություն է հայտնել իր ցեղակից ԺԴԿ-ին: Սրանք պնդում են, որ Օբամայի այդ մատնականչը երկու երկրների պաշտոնատարների մտերմիկ հարաբերության արտահայտումն է: «Տրամաբանություն» կա´. երբ սուլոցով, խայծամսով կամ հենց մատով տերն իր մոտ է կանչում ձեռնասուն կենդանուն` դա բնավ արհամարհանք չէ, այլ միայն «մտերմիկ հրավեր»: