Եգիպտոսցիք դժգոհ են


Վերջերս կատարված հարցումները բացահայտել են բացասական վգրաբերմունքը` Միացյալ Նահանգների հանդեպ և ժողովրդավարության կողմնակիցների թվի աճ են արձանագրել: Հարցումներն անցկացվել են Եգիպտոսում` ամերիկյան PRC հետազոտական կենտրոնի կողմից: Դրանց արդյունքներով` երկրի բնակչության կեսից ավելին կողմ է չեղյալ հայտարարել 1979 թ. Իսրայելի հետ կնքված խաղաղության դաշնագիրը: Մեծամասնությունը նաև ծայրահեղ հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ¬ի նկատմամբ: Ընդամենը այս շաբաթասկզբին հրապարակված այդ արդյունքները փաստում են, որ եգիպտացիների միայն 36 %¬ն է կողմ 32 տարի առաջ Իսրայելի հետ կնքված համաձայնագրին, որը կարևոր դերակատարում ունի Նահանգների տարածաշրջանային քաղաքականության մեջ: 22 %¬ը գտնում է, որ Ամերիկան դրական ազդեցություն է գործել Եգիպտոսում քաղաքական վերջին գործընթացների վրա, իսկ 39 %¬ը բացասական է գնահատել Վաշիգտոնի գործողությունները: 35 %¬ի կարծիքով էլ ԱՄՆ¬ը չեզոք դիրքորոշում է հանդես բերել ժողովրդի և իշխանության բախումներում: Այդ թվերի վերջնարդյունքով` այդ խնդրում Ամերիկայի դերակատարումը նշանակալի չի եղել: Ինչ վերաբերում է Եգիպտոսում ժողովրդավարության հաստատմանը, ապա հարցվածների 71 %¬ը (անցյալ տարվա 60 %¬ի փոխարեն) նախընտրելի են համարել պետական կառավարման ժողովրդավարական մոդելը: Իսլամիստական պահպանողական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը (որն արգելված էր Մուբարաքի օրոք) և «Ապրիլի 6» ժողովրդավարական շարժումը վստահության ամենաբարձր վարկանիշն ունեն` ավելի քան 70 %: Բարձր համարում ունի նաև բանակը, որը պաշտոնանկ է արել Մուբարաքին և ներկայումս վերահսկում է երկիրը: Արաբական պետությունների Ընկերակցության նախկին ղեկավար Ամր Մուսան համարվում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ամենահավա նական թեկնածուն. նրան վստահում է բնակչության 89 %¬ը: Ընդդիմության երբեմնի թեկնածու Այրամ Նուրին աջակցում է ընտրողների 70, իսկ Նոբելյան մրցանակակիր, բարեփոխումների առաջնորդ Մոհամեդ Էլ¬Բարադեիին` 57 տոկոսը: Այս հարցումներն առաջին փորձն էին` ճգշրտելու եգիպտոսցիների վերաբերմունքը` զանգվածային հուզումների արդյունքում Մուբարաքի 30-ամյա իշխանությունը տապալելուց հետո: 1000 հարցվածներից Մուբարաքի պաշտոնանկությանը հավանություն է տվել 77 %¬ը, իսկ 65 %¬ը գոհունակություն է արտահայտել ներկա իրավիճակից: