Նոր բախումի նախապատրաստություն


«Հըզբոլան» և Իսրայելն իրենց հարաբերություններում նորից փակուղիում են հայտնվել ու կարծես երկու կողմերն էլ պատրաստվում են բախման (գրել է շվեյցարական Basler Zeitung¬ը): Լրատվամիջոցների տվալներով` 2006 թ. հակամարտության ժամանակներից «Հըզբոլան» ձեռք է բերել ավելի քան 40 հազար միավոր զենք, ինչը գտնվում է հարավային Լիբանանի տարածքում: Ինչպես և նախկինում, զենքերի այդ հենակետերը տեղադրված են բնակավայրերում: «Հըզբոլան» տնային աշխատանք է կատարել և պատրաստ է բախվել հարավային հարևանի հետ` իրավիճակային ինչպիսի զարգացումներ էլ որ լինեն: Իսրայելն էլ, իր կողմից վերլուծելով լիբանանյան 2¬րդ պատերազմի արդյունքները, բանակ է նախապատրաստել` հնարավոր բոլոր ուղղություններով: Վաշինգտոնում, Փարիզում, Լոնդոնում, Բեյրութում և Երուսաղեմում օրենսդիրներն ու փորձագետները սպասում են այն կայծին, որից կբոցկլտա արևելյան Միջերկրական ծովը: ՀԱՄԱՍ¬ը և «Հըզբոլան» ցավագին են ընդունում այն փաստը, որ Իսրայելին քաղաքական ու տնտեսական շատ չարիքներ պատճառելով հանդերձ, իրենք կարող են ոչնչացնել այդ պետությունը: Սակայն ավելի վատ նորություններ են նախապատրաստվում նրանց համար, ովքեր ապրում են Գազայի Հատվածում կամ Լիբանանի առանձին մարզերում, ուր նշյալ կազմակերպություններն արդեն հաստատել են Շարիաթի արմատական օրենքները: «Հըզբոլան», թեև ավելի փոքր եռանդով, բայց շարունակում է համառել` ստեղծելու պետություն, որը գլխավորելու են կրոնական առաջնորդները (ինչպես, օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետությունում), որովհետև «իսլամական կառավարությունը կարող է բոլորի համար արդարություն և ազատություն երաշխավորել»: ՀԱՄԱՍ¬ն էլ իր հերթին Գազայի Հատվածում ստեղծել է Իսլամական Հանրապետություն, որը ղեկավարվում է իր կանոնադրությամբ և կոչ է անում «հանուն Ալլահի» մուսուլմանական պետության վերստեղծում, որտեղ Մուհամեդ մարգարեն կդառնա վարքի չափանիշ, Ղուրանը կդառնա Սահմանադրություն, Ջիհադը` ճանապարհ, իսկ հանուն Ալլահի մեռնելը` ամենագլխավոր համոզմունքը»: Հանուն Ալլահի մեռնելու խմբային ցանկությունը Նասրալան բազմիցս օգտագործել է որպես մարտավարական ուժ` նշելով. - Հրեաները սիրում են կյանքը, և հենց դա պետք է մենք վերցնենք նրանցից: Մենք կհաղթենք, որովհետև նրանք սիրում են կյանքը, իսկ մենք մահն ենք սիրում: Քաղաքական տեսանկյունից երկու կազմակերպություններն էլ վերահսկում են իրենց վարչատարածքային միավորները. «Հըզբոլան» վերահսկում է լիբանանյան խորհրդարանի 1/3¬ը, ինչպես նաև վետոյի իրավունք ունի կառավարությունում, իսկ ՀԱՄԱՍ¬ը` ամբողջ Գազայի Հատվածում: Երկուսն էլ հսկայական միջոցներ են ստանում Իրանից, որը տարեկան շուրջ 1 միլիարդ դոլար է հատկացնում, և զենք մատակարարում նրանց: Իսկ այդ վայրերի մարդիկ ցանկանո՞ւմ են ապրել իսլամական վարչակարգում, թե՞ մեծամասնությունը նախընտրում է ազատական ժողովրդավարություն: Այս հարցի պատասխանը կարելի է գտնել արաբական աշխարհի արևմտյան դեսպանատներում, որոնք լցված են արտագաղթել ցանկացողներով: Սակայն, ինչպես շատերն են եզրահանգել, նման կազմակերպությունների համար ժողովրդի կարծիքն արժեք չունի. նրանց հուզում է միայն իրենց իշխանությունն ընդարձակելը: ՀԱՄԱՍ¬ը միայն մեծախոսում է Իսրայել պետությունը ավիրելու և ճնշվածների իրավունքների համար պայքարելու թեմայով: Նրա գլխավոր առաքելությունն արմատական իսլամական պետություններ ստեղծելն է, որի համար որպես միջոց ընտրել են մարդկանց ուշադրությունը Իսրայելի «ուխտադրժության» վրա շեղելու մեթոդը: Լիբանանի և Գազայի Հատվածի հետ իսրայելական սահմանները ոչ միայն արաբա-իսրայելյան բախումների, այլև իսլամիստ արմատականության հետ ազատական ժողովրդավարության լուռ հակամարտությունների ռազմաճակատային գիծ են դարձել: Եվ պետք է սպասել ճակատամարտի, որովհետև թե´ Իսրայելը, թե´ «Հըզբոլան» նախապատրաստվում են պատասխան գործողությունների: