Հա՞ որ...


Վառելիքի միջազգային գները փորձում են մրցել հայկականի հետ: Միջազգային բորսաներում նախօրեին բենզինի գինը մի փոքր թանկացել է, սակայն որևէ օտարերկրացի վառելիքահեն մտքովն անգամ չի կարող անցկացնել, թե իր բիզնեսում կարող է մերոնց չափ ճարպիկ գտնվել: Հայկական շուկան ամենանրբազգացն է, և բորսաներում տեղի ունեցող անցուդարձին հետևող հայրենի ներկրողները, վայրկյան անգամ չկորցնելով, քսան դրամով նորից թանկացրել են վառելիքի լիտրը: Ինչպես հայտնի է` հայերս «գոլդ» թվեր շատ ենք սիրում և այս առումով «միկաներն» ու «ֆլեշները» նույնպես բացառություն չեն: Եվ ահա, այսպես կոչված «սուպեր» բենզինն արդեն 500 դրամով է վաճառվում: Հավանական է սակայն, որ կլոր թվերի հանդեպ սերը երկար չպահպանվի, և նորանոր թանկացումներ «խոստացող» ներկրողներն առաջիկայում հերթական վազանցով նորից իրենցից հետո քայլեցնեն միջազգային բորսաներին: