ԿԲ-Ն ԸՆԴԴԵՄ ՄՅՈՒՍՆԵՐԻ


Կենտրոնական դրամատան և մասնավոր բանկերի միջև նոր հակասություն է առաջացել: ԿԲ¬ում մեծապես զարմացել ու չափազանց զայրացել են` պարզելով, որ վարկերի շուրջ 80 տոկոսը վերջին ամիսներին արտարժույթով է տրամադրվել: ԿԲ¬ի ղեկավարությունը դժգոհել է, որ իրենց քաղաքականության առաջնահերթությունների շարքում ազգային արժույթի հեղինակության ամրապնդումն ու բարձրացումն է ընկած, մինչդեռ մասնավոր բանկերին նշված հանգամանքը կարծեք թե չի էլ հետաքրքրում: Գուցեև փորձ է արվում միտումնավոր կերպ արժեզրկե՞լ մեր ազգային դրամը: Բանկերի պատասխանատուներին նորից է հիշեցվել, որ անկախ վարկ ստացողների նախասիրություններից, բանկերը լրիվ հնարավորություն ունեն` ազգային դրամով տրամադրվող վարկերի ծավալները մեծացնել: Կենտրոնական դրամատան պատասխանատուներից մեկը նույնիսկ հիշեցրել է, որ շատ հաճախ իրենք արհեստականորեն են դրամն արժևորում: Մեկը` արժևորում է, մյուսն` արժեզրկում: Ու երկուսն էլ` արհեստականորեն: