Որ քավի մեղքերը


Որքան էլ պնդեն, որ հանցագործները դարձի չեն գալիս, 32-ամյա բրիտանացի Ուելսի Ջոյսին երևի կարելի է նախկին հանցագործ համարել: Նա որոշել է իր երիկամը տալ երկու երեխաների մայր Սալլի-Էնն Գրեյնջերին, ում անձամբ չի էլ ճանաչում:

Ուելսին 4 տարի ազատազրկված է եղել` ծեծուջարդի համար: Հետո հասկացել է, որ ինքը պետք է փոխվի ու որոշել է նախկին մեղքերը քավել` փրկելով վիրահատութ յան կարիք ունեցող կնոջ կյանքը (տեղեկացրել է Mirror-ը):

- Ես չեմ կարող թույլ տալ, որ երկու երեխաները մնան առանց մայր,- ասել է տղամարդը, ով ինքն է 4 երեխա դաստիարակում:

Երիկամի փոխպատվաստումը Սալլի համար ճակատագրական է. ուշացման դեպքում նա պարզապես չի ապրի: Իսկ Ուելսին դոնոր դառնալու պատրաստակամություն հայտնելով, ասել է, որ զոհաբերելով իր երիկամը` ցանկանում է քավել անցյալի բոլոր մեղքերը: