Շա˜տ «համեստ» գներ
Այսպիսի գումարներով ապրանք գնող ու վաճառող աշխարհում, իհարկե, փողի ավելցուկ չի լինի:
Ոմանք գնում են, ոմանք` վաճառում, իսկ ոմանք էլ «հաշվառում են» ուրիշների ֆինանսական շրջանառությունը: Հենց վերջիններիս կողմից էլ կազմվել է ամենաթանկ իրերի մի ցուցակ, որը հաստա´տ այս 15-ով չի սահմանափակվում:
Պայուսակ` HerΗes Birkin. արժեքը` 203.150 դոլար
Կարմիր կոկորդիլոսի կաշվից կարված 30 սանտիմետրանոց պայուսակը` 18 կարատ ադամանդներով պատված սպիտակ ոսկյա ճարմանդով, 2011 թ. վաճառվել է Դալլասում կայացած բաց աճուրդում:
HerΗes-ի «Բիրկին» պայուսակների միջին գինը 8000 դոլար է: Դրանց պահանջարկն այնքան մեծ է, որ ձեռք բերելու համար նախ հարկավոր է ցուցակագրվել «սպասման թերթիկում», ապա երկար սպասել` մինչև հերթդ կհասնի:
Թագավորական ադամանդե շախմատ` 500.000 դոլարով
Ամբողջովին ձեռքի աշխատանք է, որը ֆրանսիացի ճանաչված նկարիչ և ոսկերիչ Բեռնար Մակվինը պատրաստել է 2005 թ.: Դրա վրա աշխատել են 30 ոսկերիչներ` 4500 ժամում` օգտագործելով 1168.75 գրամ 14 կարատանոց սպիտակ ոսկի և 9900 հատ սպիտակ ու սև ադամանդ` 186,09 կարատ ընդհանուր քաշով:
Լուսանկարչական սարք` Susse Freres.
գինը` $ 775.000
1839 թ. ստեղծված դագեռոտպության (մետաղե թերթի վրա հատուկ քիմիական եղանակով կատարվող լուսանկարում) խցիկը, բնականաբար, ամենատարեց ֆոտոխցիկն է աշխարհում, 775 հազար դոլարով վաճառվել է 2007 թվականին:
«Թռչող» մահճակալ` 1.600.000 դոլարով
2006 թ. ստեղծված մագնիսական այս մահճակալը կարող է կրել 900 կիլոգրամանոց բեռ և թռչում է 40 սմ բարձրությամբ: 1 միլիոն 600 հազար վճարած գնորդը, իհարկե, դրանով շատ հեռու չի թռչի, բայց զվարճանալ` որքան կամենա:
Բյուրեղապակյա ռոյալ. $ 3.220.000
Սա սոսկ շքեղ կահույք չէ, այլ կատարյալ երաժշտական գործիք, որը նվագել է ճանաչված դաշնակահար Լանգ Լանգը` 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: Աճուրդում այն գնել է մասնավոր մի անձ:
Վագրակերպ շնաձուկ. 12.000.000 դոլար
Հետո՞ ինչ, որ վագրատեսք շնաձուկը սատկած է եղել. դրան պահել են հատուկ լուծույթով լցված ակվիարիումում ու հենց դրանով էլ վաճառել: Ճանաչված կոլեկցիոներ Չառլզ Սաատչին այս ցուցանմուշն աղմկահարույց նշյալ գնով վաճառել է ամերիկացի կոլեկցիոներ Սթիվ Կոենին:
Ապարանջան` 12.400.000 դոլարով
Հովազի տեսքով այս ապարանջանը` դրվագազարդված օնիքսներով ու ադամանդներով, ինչ-որ ժամանակ պատկանել է Վինձորի դքսուհի Ուոլիս Սիմփսոնին: Նրա հետ ամուսնանալու համար Էդուարդ VIII թագավորը հրաժարվել է գահից:
23.200.000 դոլարանոց մատանի
14,23 կարատանոց վարդագույն ուղղանկյուն ադամանդով այս մատանին Հոնգկոնգի աճուրդում ձեռք բերած գնորդը գերադասել է անհայտ մնալ:
Ադամանդակուռ ժամացույց. գինը` $ 25.000.000
38 կարատանոց սրտաձև 3 խոշոր ադամանդներից բացի, ժամացույցի վրա սպիտակ ու դեղին ադամանդե ուրիշ քարեր էլ են եղել` 163 կարատ: «Սրտիկները» բարձրանալով զսպանակե մեխանիզմի օգնությամբ` տեսանելի են դարձնում թվացույցը:
FerrΖri 250 GTO. 35.000.000 դոլար
1962 թ. արտադրված ավտոմեքենային այս գնով տիրացել է կոլեկցիոներ Կրեյգ Մակկոուն: Իր գանձարանը 1993-ին նա հարստացրել է 11,5 միլիարդ դոլարով` ATΕΖΗΘΚT ընկերությանը հեռուստահաղորդակցության համալիր վաճառելով:
Պահարան` 36.700.000 դոլարով
Սև փայտից, փայլեցված քարերով զարդարված 3,5 մետրանոց պահարանը 18-րդ դարում պատրաստվել էր Բոֆորտի 3-րդ դուքս, 19-ամյա Չառլզ Հենրի Սոմերսեթի համար: Բարդ կառուցվածք ունեցող պահարանի վրա 6 տարի աշխատել էին 30 վարպետներ:
Պիկասոյի «Ծխամորճով տղան»` $ 104.200.000
1905 թ. կերտված այս գեղանկարը 2004 թ. նյույորքյան մի աճուրդում դարձավ նկարչի ամենաթանկ գնով վաճառված աշխատանքը:
259.000.000 դոլար` «Թուղթ խաղացողներին»
Պիկասոյի «տղային» 2011 թ. գերազանցեցին Պոլ Սեզանի «խաղացողները». Քաթարի թագավորական ընտանիքը չտատանվեց` գեղանկարին վճարել 259 միլիոն դոլար:
Առանձնատուն` 506.000.000 դոլարով
Ֆրանսիական Ռիվյերե քաղաքում LeoΘoldΖ առանձնատունը կառուցվել է 1929-31 թվականների ընթացքում` նախկինում բելգիական Լեոպոլդ 2-րդին պատկանող կալվածքում: Այն որպես դեկոր օգտագործվել է Ալֆրեդ Հիչկոկի «Բռնել գողին» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
«Անթիլիա» աշտարակ.
գինը` 1.000.000.000.000 դոլար
13 նիշանոց տրիլիոնը երևի շատերը կդժվարանան «վերծանել»` դոլարի տեսքով: Բայց աշխարհի ամենաթանկ տունը վաճառվել է այդ գնով: 37 հազար քառ. մետր բնակտարածքով 37 հարկանի այդ շենքն ունի 3 ուղղաթիռահրապարակ, 168 մեքենակայան և 600 մարդուց բաղկացած սպասարկող անձնակազմ: