- Ակնկալիքներն ավելին են, քան մենք ի վիճակի ենք...


Ոմանց կարծիքով «Բարգավաճ Հայաստանը» հանդես էր եկել խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժերը համախմբելու նախաձեռնությամբ`` նպատակ ունենալով վարչապետին փոխել: Վարչապետը փոխվեց, և թվում էր`` ընդդիմադիր քառյակը կինքնալուծարվի: Սակայն ԱԺ-ում նոր կառավարության ծրագրի ընդունման քվեարկությունը կարծես խառնեց քառյակի հետագայի մասին կանխագուշակումները: Ինչպիսի՞ն է քառյակի միավորման ակունքներում կանգնած քաղաքական ուժի դիրքորո շումը իշխող կուսակցության, նոր վարչապետի հանդեպ: Այդ մասին է զրույցը պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ: 

Ձեր անձնական դիրքորոշումն ու կարծիքը նոր կառավարության ծրագրի վերաբերյալ :

- Իմ կարծիքն ու դիրքորոշումը, բնականաբար, տեղավորվում են կուսակցության ընդհանուր քաղաքական կուրսի շրջանակներում: Հակառակ պարագայում ես չէի անդամակցի այս կուսակցությանը, չէի հանդիսանա խմբակցության պատգամավորներից մեկը և, առավել ևս, որպես խոսնակ չէի ներկայացնի կուսակցության դիրքորոշում նեըը:

- Մեծ արձագանք առաջացրեց պարոն Ծառուկյանի վերջերս արած արտահայտությունը, թե առաջիկա ընտրություններում հաջողությունը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը, որտեղ գտնվում է ՀՀԿ գրասենյակը:

- Դա պետք է հասկանալ շատ ուղղակի և շատ շիտակ: Օրինակ, ես անձամբ չեմ կիսում այն կարծիքը, որ յուրաքանչյուր քաղաքացի կամ քաղաքական կազմակեր պության անդամ պետք է անպայման նշված երթուղիով անցնի, որպեսզի հավակնի հայտնվել պետական կառավարման համակարգում: Փառք Աստծո, մենք ապրում ենք բազմակուսակցական համակարգի պայմաններում, և յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն ստեղծվում է` նախ և առաջ որոշումների կայացման դաշտ գալու, պետական կառավարման համակարգ մտնելու և դրանում դերակատարում ունենալու նպատակով: Դա ակնհայտ ճշմարտություն է:

Ինչպես ընդունված էր ասել, «հրաշալի քառյակն» ուներ ընդհանուր օրակարգ` ազատվել նախորդ կառավարությունից, ինչն իրականություն դարձավ: Թվում է, թե դրանով քառյակի միասնականությունն էլ դադարեց: Հիմա նոր օրակարգ ձևավորելու խնդիր կա՞, թե՞ չկա: Եթե կա, ո՞րն է լինելու այն:

- Նոր կառավարության վերաբերյալ հայտնվել է հստակ դիրքորոշում` թե´ «Բարգավաճ Հայաստանի», թե´ ոչ իշխանական մյուս ուժերի կողմից: Որոշումը քաղաքական 4 ուժերի խորհրդակցության արդյունքում է կայացվել: Իսկ ընդհանուր առմամբ քառյակի գործունեության վերաբերյալ ասեմ հետևյալը. այն օրակարգը, որը մատուցվում է հանրային հատվածի` ժողովրդի կողմից, արտաբերվում է քաղաքական հարթության, մասնավորապես` խորհրդարանի շրջանակներում: Քառյակի օրակարգը չի ձևավորվել այս պահի դրությամբ առկա կամ կարճաժամկետ ինչ-որ մի հեռանկարի շահի սպասարկման համար: Այն շատ բնականոն, օբյեկտիվ հանգամանքների բերմամբ ձևավորվող օրակարգ է: Բոլոր հարցերը, որոնք օրհասական են հանրության զգալի, գերակշռող մասի համար, քննարկվում են քառյակի սեղանի շուրջ:

- Փորձենք հստակեցնել ԲՀԿ դիրքորոշումն այսօր քաղաքական համակագում. ընդդիմությո՞ւն, այլընտրա՞նք, իշխող կուսակցության գործընկե՞ր...

- Ես անձամբ բազմիցս նշել եմ ու կրկնում եմ. չեմ ցանկանում, որպեսզի մեզ հրամցնեն կամ պարտադրեն ինչ-որ ձևակերպումներ, առավել ևս բառարանային ձևակերպումներ: Ես միշտ ցանկացել եմ, որ հանրությունն ինքը եզրակացություններ անի մեր փաստացի, չքողարկված, չդիմակավորված, առանց ձևականության ու սեթևեթան քի գործունեությունից: Համենայն դեպս, երբևէ չի հրապարակվել այն, ինչ չի իրականացվել և երբևէ չի իրականացվել այն, ինչը կհակասի պաշտոնապես հրապարակվածին: Այլ բան է, որ հանրությունը մեր նկատմամբ ունի չափազանցված, առավել ակնկալիքներ, քան մենք ի վիճակի ենք այսօր բավարարել: Հուսանք, որ առաջիկայում ԲՀԿ-ի դերակատարումն է´լ ավելի կմեծանա երկրում, և մենք կկարողանանք մեզ հետ կապվող հույսերն արդարացնել: