107¬րդ սնանկ երկիրը


Fund for Peace կազմակերպության և Foreighn Policy պարբերականի կազմած սնանկ երկրների վարկանիշային ցուցակում 107¬րդը Ղազախստանն է: Նրանից բավական առաջ են կամ անհամեմատ ավելի վատ վիճակում են Ղրղզստանը (31¬րդ տեղում), Տաջիկստանը (39¬րդ), Ուզբեկստանը (40¬րդ), Թուրքմենստանը (75¬րդ) և Ռուսաստանը (82¬րդ ): ԱՊՀ պետություններից միայն Ուկրաինան է Ղազախստանից ավելի բարվոք վիճակում, և զբաղեցրել է 110¬րդ հորիզոնականը (տեղեկացրել է CA-News¬ը): Ցանկում ընդգրկված 177 երկրներն ուսումնասիրվել են սոցիալ¬տնտեսական և քաղաքական 12 չափորոշիչներով: Այդ թվում` զարգացման անհամամասնությունները, պետական իշխանությունների օրինականությունը` առանձին հասարակական կազմակերպությունների դժգոհության մակարդակը և մարդու իրավունքների պաշտպանութ յունը: Բավական մեծ է եղել տարերային աղետների ազդեցությունը: Օրինակ` Հայիթիի երկրաշարժն այդ երկիրը բարձրացրել է ցանկի 5¬րդ հորիզոնական: Բնական աղետները սասանել են Նոր Զելանդիայի, Չիլիի, Բենինի և Նիգերիայի դիրքերը: Իսկ տնտեսական ճգնաժամն ու դրա հետևանքներն առավելապես ազդել են Հունաստանի և Իռլանդիայի վրա: Վարկանիշային ցուցակը պաշտոնապես կներկայացվի հունիսի 29¬ին Վաշինգտոնի Ազգային մամուլի ակումբում: