Արեգակնային մրրիկ


Առաջիկա 18 ամիսներին Երկիր մոլորակը կենթարկվի վերջին 1,5 դարի ամենաուժեղ մագնիսական փոթորկի ազդեցությանը, ինչն արդյունք է Արեգակի վրա ընդարձակ բռնկումների: Այս մասին բրիտանացի գիտնականները նախազգուշացրել են իրենց երկրի կառավարությանը (տեղեկացրել է BBC ռադիոկայանը): Համաձայն կանխատեսումների` սպասվող մրրիկը կարող է շարքից հանել Մեծ Բրիտանիայի կենսապահովմած կարևորագույն համակարգերը` ներառյալ էլեկտրոհա ղորդակցությունն ու համակարգչային տեխնիկան: Իր հերթին լոնդոնյան «Սանդի թայմս» շաբաթաթերթը հաղորդել է, որ Միացյալ թագավորության կառավարությունը պատրաստվում է անհրաժեշտության դեպքում երկրի ողջ տարածքում անջատել էլեկտրականությունը, որպեսզի հնարավորինս նվազեցնի մոտեցող մագնիսական մրրիկի վնասները: Ինչպես նշում են մասնագետները` հիմա Արեգակը բարձր ակտիվության բոլորապտույտում է, որն իր գագաթնակետին կհասնի 2012 թվականին: Բրիտանական կառավարությանը ներկայացված նրանց հաշվարկներով` մոտալուտ մագնիսական փոթորիկն իր ուժգնությամբ առնվազն 5 անգամ գերազանցելու է իր այն նախորդին, որի ժամանակ 1989 թ. կանադական Քվեբեկ գավառում էլեկտրականությունից զրկվեց 6 միլիոն մարդ (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ը):