Չհասցրեց անվանափոխել


Ուսամա բեն Լադենը մտադիր էր փոխել իր գլխավորած Ալ¬Քաիդա ահաբեկչական կազմակերպության անունը: Հանգուցյալ առաջնորդը հանկարծ սկսել էր մտածել, թե ողջ աշխարհին հայտնի այս անունը չի պարունակում կրոնական որևէ ենթատեքստ կամ տարր, ինչը կնպաստեր` մուսուլմաններին համոզել, որ նրանք պարտավոր են «սուրբ պատերազմ մղել Ամերիկայի դեմ»: Ինչպես նշված է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից նրա թաքստոցում հայտնաբերված բեն Լադենի ձեռագրերում` նրա կազմակերպության նախնական անվանումը թարգմանաբար նշանակել է «սուրբ պատերազմի հիմունք», ինչը համառոտագրվելով դարձել է Ալ¬Քաիդա: «Ջիհադ» իմաստի բացակայությունն արևմտյան երկրներին թույլ է տվել «ստահոդ հայտարարել, թե իրենք չեն պատերազմում իսլամի դեմ»: Հարկավոր էր Ալ¬Քաիդային վերադարձնել իր իսկական անվանումը կամ նոր անուն գտնել` գրել է բեն Լադենը: Մահից առաջ թիվ 1 ահաբեկիչն իր կազմակերպության համար մի քանի նոր անվանումներ է քննարկել. օրինակ` «Թաիֆատ Աթ¬Թաուհիդ վա Ալ¬Ջիհադ (թարգմանա բար` «Մենաստվածություն և ջիհադի խմբավորում»), կամ` «Ջամահաթ Իադա Ալ¬Հիլյաֆաթ Առ¬¬Ռաշիդա», որը նշանակում է` «Խալիֆաթ շարժման վերականգնում»: