ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ


Վերջերս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանների կողմից սպանված Արման Ենգիբարյանի սպանության «վարկածները» լայնորեն քննարկվում են մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Հատկապես իրավապաշտպան կազմակերպությունների մեկը` Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի բաժանմունքը պահանջում է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականը` պնդելով, որ սպանվել է միանգամայն անմեղ մարդ, որ ոստիկաններն արձակել են «ստուգողական կրակոց», ինչը նշանակում է, որ այսպես կամեցել են թաքցնել ճշմարտությունը: Սպանվածի ծնողները ևս չեն համակերպվում այն հայտարարությանը, թե իրենց որդին զբաղվել է զինված կողոպուտներով...