ԿՂԵԿԱՎԱՐԻ Հ2 ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ


Ինչպես տեղեկացնում են իրավասու աղբյուրները, բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը օգոստոսի 1-ից կգլխավորի հ2 հեռուստաալիքը, որը պատկանում է նրա ամուսնուն` գործարար Սամվել Մայրապետյանին: Ըստ մի շարք տեղեկությունների, հեռուստատեսության աշխատողներից ոմանք արդեն պատրաստվում են դիմում գրել` հեռանալու համար, իսկ մի մասն էլ համոզված է, որ գործարար տիկինն ամեն ինչ կանի, որպեսզի այս հեռուստաընկերությունը դառնա ամենաառաջավորն ու ամենահարուստը Հայաստանում: Պարզապես ոմանք արդեն «ուսումնասիրում» են հայհոյանքների այն «պաշարը», որը սիրում է օգտագործել բժշկագիտութ յան դոկտորը...