ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ


Խորհրդարան խցկվելու մոլուցքն, ի շարս այլոց, պատել է նաև Ճոյտին: Հավանական է, որ մեծամասնական ընտրակարգով Էջմիածնի տարածաշրջանից առաջադրվելու նրա ձգտումը տեղական գեներալների հավանությանը չի արժանացել, և այս տարբերակով ԱԺ¬ում հայտնվելու մտքից Հակոբ Հակոբյանը վերջնականապես հրաժարվել է: Ըստ տեղեկությունների` առաջատար կուսակցություններից որևէ մեկի ցուցակում ընդգրկվելու նրա ճիգերը նույնպես ապարդյուն են անցել, և Հ. Հակոբյանն ՕԵԿ¬ում (ինչպես սովորաբար` փող` մանդատի դիմաց տարբերակով) կարողացել է համաձայնություն ձեռք բերել: Այս դեպքում էլ, սակայն, նրա մերձավոր շրջապատը փաստում է, որ տեղի ունեցածից վերջինս այնքան էլ ոգևորված չէ: Ասում են, թե Ճոյտը պատգամավոր դառնալու խնդիրը դեռ լուծված չի համարում, և անկեղծանում է, թե խիստ կասկածում է, որ ՕԵԿ¬ն ու դրանով իսկ նաև ինքը հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինեն: