ՏԵՍԱՆԵԼԻՆ ԿԳՆԱՀԱՏՎԻ


Աշխարհում հայտնի մի քանի տնտեսագետներ զարմանքով փաստել են մի պարզ ճշմարտություն, որում հայաստանցիներս վաղուց ենք համոզվել: Շուրջ 150 երկրների վերջին 60 տարվա մի շարք ցուցանիշեր համադրելով` նրանք եզրակացրել են, որ հասարակության բարեկեցության աճը նպաստում է նաև ժողովրդավարության կայացմանը: Թե դեմոկրատիան մեր երկրում ի՞նչ մակարդակի վրա է` խիստ վիճելի հարց է: Աստիճանաբար նախկին դարձող արմատականները մինչև վերջերս նույնիսկ դրա գոյությունն էին կասկածի տակ առնում: Մինչդեռ բոլոր ժամանակներում իշխանությունները համոզված ներկայացրել են, թե ժողովրդավարությունը Հայաստանում զարգանում է գոհացուցիչ ընթացքով ու նրա վերջնական կայացմանը քիչ է մնացել: Անկախ նրանից, թե խնդրո առարկայի վերաբերյալ կարծիքներն աշխարհի ո՞ր կետից և ում կողմից են հնչում, միևնույն է, հեղափոխություններն ու անկայուն իրավիճակները չեն խրախուսվում: Տվյալ դեպքում պարզ է, որ եթե արաբական խժդժությունների ալքիը Հայաստան հասներ, ապա ոչ միայն լուսավոր կյանքի հեռանկարն ավելի կմթագներ, այլ անկայունության ալիքն ավելի կվատթարացներ հասարակության կեցության պայմանները: Ուստի ինչ¬որ վտանգներ իսկապես շրջանցել ենք: Այլևս անցյալում են մնացել համոզելու միայն լսածին հավատալու ժամանակները: Հիմա ավելի հավատում են սեփական աչքերով տեսածին: Այսինքն, ակնհայտի մասին ասելու, ներկայացնելու կարիքն էլ միգուցե այլևս չկա, քանի որ եթե ինչ¬որ բան է արվում, ապա ոչ միայն տեսանելի է դառնում, այլ մինչև անգամ գնահատականների պակաս չի զգացվում: Կար ժամանակ, երբ տնտեսական աճի վերաբերյալ գեղեցիկ թվեր էին ներկայացվում, ու այդ տարիներին իրավիճակն ավելի շատ սպասողական էր. մարդիկ դեռևս հավատում էին, որ եթե մեծ¬մեծ քայլերով ու ցատկերով տնտեսությունն աճում է, ուրեմն շատ շուտով իրենք էլ են փոփոխությունների շունչն զգալու: Հետո պարզվեց, որ ընդամենը մի խումբ մարդկանց սեփական տնտեսություններն ու կարողություններն են աճել: Միգուցե ժողովրդավարության կայացածության հետևանք է, երբ այդպես էլ էլ որևէ մեկի մտքով չանցավ` կեղծ կամ մոտավոր թվերով հանրությանը լավատեսությամբ կերակրելու դիմաց ժամանակի իշխանություններից հաշիվ պահանջել: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի «շնորհիվ» տարբեր ժամանակներում իրար հաջորդող ու հիմա էլ շարունակվող դիմաց համար ավելի քան 1000 դոլարի պարտք ունի: Սակայն անհնար է գտնել մեկին, ով պարտքի համար անհանգստանա: Միգուցե գումարն այնքան էլ մեծ չէ, սակայն եթե ամեն մեկին առաջարկվի իր բաժին գումարն ինքնուրույն մարել, հաստատ զրոյական արդյունք կգրանցվի: Ու սա բնավ հակաժողովրդավարական անտարբերություն չէ: Մարդիկ չեն «շոշափել» այդ վարկերը և վստահ էլ չեն, թե դրանցով իրենց բարեկեցությունն է հոգացվել: Իսկ ժողովրդավարությունը արդյո՞ք չի պարտադրում նաև «մարդու անտարբերության իրավունք»: